Պաղեստինյան խնդիրը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի.Աբաս
РИА Новости-ն փոխանցում է ,որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռուսասաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ պաղեստինյան խնդիրը հնարավոր չէ կարգավորել առանց Ռուսաստանի իրական մասնակցության: «Հնարավոր չէ պաղեստինյան խնդիրը կարգավորել առանց Ռուսաստանի իրական մասնակցության: Դրան մենք միշտ ձգտել ենք և այդ մասին մենք միշտ ասում ենք, այդ թվում՝ միջազգային բոլոր ձևաչափերում:Ռուսաստանի դիրքորոշումը, որը պաշտպանում է 1967 թվականի սահմաններով անկախ պաղեսինյան պետության ստեղծումը Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, կայուն է:Այդ դիրքորոշումը մենք միշտ ձեզանից լսում ենք, այն կայուն է, և դուք միշտ այն վերահաստատում եք»,- ասել է նա:
