Ադրբեջանը ականատես եղավ Հայաստանի պաշտպանական կարողություններին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Sky News Arabic» հեռուստաընկերությանը: Հարզացրույցը ներկայացնում ենք ստորև․

Հարց. Որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական բախումների պատճառները:

Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ այսօր Ձեր ծրագրում ինձ հյուրընկանելու համար: Պատճառները բազմաթիվ են, սակայն, իմ կարծիքով, հիմնական պատճառն այն է, որ հուլիսի 12-ին Հայաստանի ուղղությամբ հարձակում գործելով՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ փորձ արեց միակողմանի զիջումներ պարտադրել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հարցում: Ես կարծում եմ, որ մենք հերթական անգամ ի ցույց դրեցինք, որ կա Լեռնային Ղարաբաղի համակարտության միայն մեկ լուծում. լուծում, որը հիմնված է ամուր փոխզիջման վրա երեք ներգրավված կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև:

Ադրբեջանի առավելապաշտությունն խաղաղ գործընթացում առաջընթաց գրանցելու միակ խոչընդոտն է: Ադրբեջանի ղեկավարության՝ Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված շարունակական ագրեսիվ, թշնամական, ռազմատենչ հռետորաբանությունը, Հայաստանին և Արցախին ուղղված պատմական պահանջները, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը եղել են այսօրվա մեր իրադրության ակնհայտորեն ընդգծված պատճառները:

Սա նոր փորձ էր, սակայն կարծում եմ, որ ևս մեկ անգամ պարզորոշ կերպով ի ցույց դրվեց, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, որ հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ կարծում եմ, որ ևս մեկ անգամ շատ հստակ ձևով ի ցույց դրվեցին Հայաստանի պաշտպանական կարողությունները: Մենք շարունակում են հանձնառու լինել բացառապես խաղաղ կարգավորմանը և ամենաորոշիչ և վճռական ձևով մերժում ենք ռազմական լուծումը:

Հարց. Նախքան քաղաքական և խաղաղ կարգավորման մասին խոսելը, ցանկանում եմ իմանալ, եթե հիմնական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ է, ապա ինչու՞ են այս անգամ ռազմական բախումները երկրի հյուսիս-արևելյան սահմանին ընթանում։

Զոհրաբ Մնացականյան. Կարող եմ ենթադրել, որ սա Ադրբեջանի կողմից սխալ հաշվարկ էր. միգուցե նրանց թվացել էր, որ Հայաստանի պաշտպանական կարողությունները խոցելի են տվյալ հատվածում, և նրանք կարող էին ներթափանցել Հայաստանի տարածք այդ հատվածից: Սակայն, կարծում եմ, նրանք ականատես եղան, որ Հայաստանի պաշտպանական կարողություններն ուժեղ են, և որ իրավիճակն ապակայունացնելու, այս հակամարտության աշխարհագրությունը Լեռնային Ղարաբաղից անդին ընդլայնելու և Հայաստանի հետ լայնամասշտաբ պատերազմ ծավալելու փորձերն առավել հստակորեն և վճռականորեն տապալվեցին։

1STOPPED
Հարց. Ադրբեջանին Թուրքիայի աջակցության առնչությամբ ո՞րն է Ձեր մեկնաբանությունը: Էրդողանը նշել է, որ իրենք լիովին Ադրբեջանի կողքին են, իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարը ասել է, որ վրեժխնդիր են լինելու այս բախումների ընթացքում Ադրբեջանի բանակի սպանվածների համար։

Զոհրաբ Մնացականյան. Չեմ կարող ասել, որ մենք զարմացած էինք Թուրքիայի դիրքորոշումից, որը հանդիսանում է ապակայունացնող գործոն ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև մյուս բոլոր հարևան տարածաշրջաններում: Մենք ականատես ենք եղել ուժի, ներթափանցման և միջամտության այսօրինակ դրսևորմանն այլ տարածաշրջաններում, այդ թվում Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Փորձ է կատարվում Թուրքիայի այս նեո-օսմանական քաղաքականությունը հետապնդել նաև մեր տարածաշրջանում: Մենք ուշադրությամբ հետևում էինք այդ հայտարարություններին, և այդ հայտարարության մեջ տեղ գտած դրույթներից մեկը մեր տարածաշրջանում Թուրքիայի պատմական առաքելության մասին է: Մենք ստիպված ենք հիշեցնել, որ դա տխրահռչակ, հանցավոր առաքելություն է, դա մի առաքելություն է, որն իր մեջ կրում է անցյալ դարասկզբին Հայոց ցեղասպանության իրագործման հիշողությունը:

Հարց. Հիշատակելով Ցեղասպանությունը և այն, ինչ տեղի է ունեցել պատմության ընթացքում, արդյո՞ք դա է պատճառը, որ այս բախումներում և վերջին դեպքերի ժամանակ Թուրքիան բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի։

Զոհրաբ Մնացականյան. Ինչպես ասացի, սա տարածաշրջանում ուժի և ուժային քաղաքականության դրսևորում էր, որ արտահայտեց նրանց նկրտումները, մեր տարածաշրջանում անկայունություն սերմանելու նրանց քաղաքականությունը: Թուրքիայի այս շատ վտանգավոր աշխարհաքաղաքական քաղաքականությունը որևէ կերպ չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը և որևէ կերպ չի նպաստում ամուր, ուժեղ կայունությանը մեր տարածաշրջանում: Այս քաղաքականությունը կտրականապես հակասում է մյուս գործընկերների և հարևան երկրների քաղաքականությանը, որոնք ավելի հավասարակշռված են եղել, ավելի զգուշավոր և ընկալող, որ մեր տարածաշրջանում չի կարող լինել խաղաղություն տարածաշրջանի որևէ երկրի հաշվին: Ուստի, Թուրքիայի միակողմանի մոտեցումը, Ադրբեջանի հետ ցեղային ընդհանրության վրա հիմնված քաղաքականությունը սնում է անկայունություն:

3STOPPED
Հարց. Արդարացի՞ եք համարում այն, որ Թուրքիան ռազմական տեսանկյունից աջակցում է Ադրբեջանին: Թուրքիայի ռազմաարդյունաբերության նախարարն ասել է, որ այս բախումներում կներդնեն իրենց ամբողջ ռազմաարդյունաբերական հնարավորությունները Հայաստանի դեմ Ադրբեջանին աջակցելու համար։ Հայաստանը դիմելո՞ւ է որևէ միջազգային կամ այլ աջակցության:

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանն ունի պատշպանվելու սեփական կարողությունները: Հայաստանը նաև համագործակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս երկրների հետ: Հայաստանն աշխատանքներ է իրականացնում բազմաթիվ գործընկերների հետ, Հայաստանը նաև փոխգործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանը երկիր է, որն աշխատում է կայունության ուղղությամբ և մերժում է որևէ ռազմական լուծում, ռազմական ճանապարհով տարածաշրջանային քաղաքականության իրականացում:

Մենք վճռականորեն կմերժենք նման քաղաքականությունը դիվանագիտական հարթակում, քաղաքական առումով և մենք, անշուշտ, պատրաստ կլինենք պաշտպանելու: Սակայն անկայունության որևէ ռազմական ընդլայնում և ռազմական լուծումների հետապնդում աղետալի կլինեն ողջ տարածաշրջանի համար: Դա նաև ի ցույց կդնի ևս մեկ անգամ Թուրքիայի շատ ապակառուցողական և վտանգավոր քաղաքականությունը:

Հարց. Ռուսաստանի դերի մասին։ Այժմ այնտեղ անակնկալ զորավարժություններ են իրականացվում երկու ռազմական շրջաններում` հարավային և արևմտյան, ինչպես նաև առկա է ռուսական միջնորդությունը։ Արդյո՞ք ապավինում եք վերջինիս՝ ռազմական բախումները դադարեցնելու հարցում։

Զոհրաբ Մնացականյան. Նախ և առաջ, թույլ տվեք կրկին անդրադառնալ նրան, թե ինչ ճանապարհով ենք հետամուտ լինում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Խաղաղ կարգավորումն առաջնահերթ գերակայություն է: Այն տեղի է ունենում միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը ներառում է Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը:

Ռուսաստանը շատ կառուցողական կերպով աշխատանք է իրականացրել մյուս երկու երկրների հետ՝ բոլոր շահագրգիռ կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար ընդունելի, փոխզիջումային լուծում գտնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է Հայաստանին ու Արցախին, մենք լիովին հանձնառու ենք այնպիսի լուծման, որը փոխզիջումային է, որը զգուշորեն մշակված է՝ բավարարելու անվտանգային շահերը, անվտանգային խնդիրները, բոլոր կողմերի առաջնահերթությունները, և Ռուսաստանը շատ զգուշավոր է եղել իր քաղաքականության մեջ՝ փնտրելու բացառապես խաղաղ լուծումներ:

Մենք մեծապես ողջունում ենք այդ քաղաքականությունը և կշարունակենք աշխատել Ռուսաստանի հետ, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ խաղաղ կարգավորման գործընթացին հետամուտ լինելու համար։ Պատերազմը տարբերակ չէ։ Դա աղետ է ողջ տարածաշրջանի համար: Մենք լիովին և կտրականապես մերժում ենք ռազմական որևէ լուծում, որևէ պատերազմ մեր տարածաշրջանում: Սա է մեր քաղաքականությունը:

դիտվել է 464 անգամ
Լրահոս
Մի քանի անգամ ասել են, որ թոշակ են բարձրացնում, բայց այդ թվերն ավելի ցածր էին, քան ինֆլյացիան. Քոչարյան Հակոբյանները դատախազություն են քսի տալիս, Հրաչյա Հակոբյանն է միացել «հերյուրանքի դեմ արշավին» Միքայել, Բագրատ եւ Արշակ Սրբազանները նույն խցում են 34-ամյա վարորդը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավոր կա Սբ Յոթվերքը զորավոր է. չի՛ ներելու տիրադավներին․ Կալանավորված Սրբազանների հայտարարությունը Մեքենաներ են ճակատ ճակատի բախվել, վիրավոր կա Ալիևը ուզում է վերացնել Հայաստանը, Փաշինյանից պատասխան չկա․ Թաթոյանը առաջարկ է արել Բաքվին Թրամփի փեսան կգրի Ուկրաինայի հարցով կարգավորման հնարավոր պլանի ձևակերպումները․ Ուշակով Կալանավորված Սրբազան հայրերը վստահ են՝ Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը դատապարտված է ձախողման ԱՄՆ-ն կարող է Թուրքիային վաճառել F-35 կործանիչներ. Անկարայում ԱՄՆ դեսպան «Իրական Հայաստան» կոչվող բազմասերիանոց տրագիկոմեդիան շարունակում է իր հաղթարշավը․ Դեմոյան Արշակ Սրբազանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Հունաստանն Էգեյան ծովում Թուրքիային զսպելու համար նոր քայլերի կդիմի Գյումրեցի ուսուցիչներին հրահանգել են, որ անպայման մասնակցեն Փաշինյանի «պատարագին» Իշխանությունն անխուսափելի ավելացնում է հանրային ատելության աստիճանը․ Քրիստինե Վարդանյան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի դեմ դատական ֆարսը Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են վաղն օդանավակայանում դիմավորել Կաթողիկոսին Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Աղբը այրած «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի պատասխանատուն կտուգանվի 200 հազար դրամով ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից Որեւէ մի հոգեւորական Շիրակի թեմում չի համոզվել զեղչել Վեհափառի անունը. Տեր Հուսիկ Քննչական, հլը ուղեղիդ զոռ տուր, կարա՞ս էս թեմայով էլ մի բան կարես Արշակ Սրբազանի վրա, մեկ ա նիկոլը քո ուժերին հավատում ա. Արամ Գևորգյան ՍԿԱՆԴԱԼ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. օպերբաժնի պետը խմբակային մարդ է ծեծել Աղոթք կբարձրացվի առ Աստված՝ կալանավորված հոգևոր հայրերի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am