Երևանի նստարաններն ԱՄՆ-ի նստարաններից եռակի թանկ են
«Հայկական Ժամանակ»-ը գրել է, որ Երևանի քաղաքապետարանը 2015 թվականին մայրաքաղաքի բարեկարգման ծրագրերի շրջանակներում Երևան քաղաքի վարչական շրջաններում տեղադրվել է թվով 550 «Երևան» նստարան և 600 հատ ձուլվածքով աղբաման, իսկ 2016 թվականին՝ 450 «Երևան» գրվածքով նստարան, 300 ձուլվածքով մեծ աղբաման և 310 ձուլվածքով փոքր աղբաման:
Այս ծրագիրն իրականացվել է «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի հետ կնքված պայմանագրերի արդյունքում:
Թերթը նշել է, որ «Երևան» նստարաններն արժեն 165 հազար դրամ, իսկ աղբամանները՝ 78 հազար դրամ, տարիների ընթացքում մեկ միավոր ապրանքի գինն աննշան տատանում է տվել:
«Եթե բազմապատկենք 2015 և 2016 թվականներին ձեռք բերված միայն նստարանների արժեքները, ապա ստացվում է, որ 165 միլիոն դրամ է հատկացվել այդ գնման համար «Նիկոլ Դուման» ընկերությանը: Օրինակ՝ ԱՄՆ-ում նույնատիպ նստարանը արժե 113 ԱՄՆ դոլար՝ մոտ 54 հազար դրամ», - նշել է թերթը:
