Իշխանությունն այս «պատերազմում» բազում դիրքեր է գրավել

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մարտի 16-ից հայտարարված է արտակարգ դրություն, որի ժամկետները երկարացվել են արդեն չորս անգամ: Առայժմ պարզ չէ, արդյոք կառավարությունը ևս մեկ անգամ կերկարացնի արտակարգ դրությունը, թե՝ ոչ, համաձայն լրատվամիջոցների հայտնած տեղեկատվության՝ առնվազն մինչեւ դեկտեմբեր Հայաստանն ապրելու է արտակարգ դրության ռեժիմում: Իսկ մինչ հայսատանյանն իշխանություններն ու նրանց սպասարկող ուժերը հորդորում են ընդդիմադիրներին եւ ընդդիմախոսներին պահպանել քաղաքական չեզոքություն, զերծ մնալ բողոքի ակցիաներից ու իշխանությունների հրաժարականը պահանջելուց, Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայր Լեւոն Տեր-Պետրոսյանն այս իրավիճակը անգամ համեմատեց պատերազմի հետ, իսկ նրանք, ովքեր կհարվածեն իշխանություններին թիկունքից, կհամարվեն դավաճաններ: Իսկ ինչ է անում իշխանությունը այս իրավիճակում, արդյոք <<պատերազմական>> այս իրադրության ժամանակ փորձել է միայն պայքարել համավարակի դեմ: Իհարկե՝ ոչ:

Փորձենք վերհիշել, թե կորոնավիրուսի դեմ պայքարը պատերազմի հետ համեմատող և համընդհանուր ջանքերը բացառապես համավարակի հաղթահարմանն ուղղելու կոչեր անող իշխանություններն ինչ օրենսդրական նախաձեռնություններով են հանդես եկել և կյանքի կոչել՝ արտակարգ դրության պայմաններում ակտիվորեն առաջ տանելով սեփական քաղաքական օրակարգը։

Այսպիսով՝ հենց այս ամիսներին էր, որ իշխաությունը որոշեց իրագործել Սահմանադրական դատարանի վերաբերյալ իր երազած ծրագիրը եւ հանրաքվեն չեղարկելուց հետո իրականացրեց սահմանադրական փոփոխություններ, որոնց նպատակը մեկն էր՝ ազատվել ՍԴ գործող կազմից եւ ունենալ սեփական երազանքների դատարանը: Իշխանությունն այս գործընթացում կանգ չառավ եւ ոչ մի բանի առջեւ՝ անտեսելով նույնիսկ միջազգային կառույցների խորհուրդներն ու հորդորները: Մեկը մյուսի հետեւից հակասահմանադրական նախագծեր ընդունվեցին, հիմա հասել են ՍԴ-ն նոր անդամներով համալրելու վերջնագծին:

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ ապրիլի 15-ին, խորհրդարանը քննարկեց և ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որը հնարավորություն է տալիս բռնագանձել նվազագույնը 50 մլն դրամ արժեք ունեցող գույքը, որի սեփականատերը չի կարողանում հիմնավորել, որ այն օրինական միջոցներով է ձեռք բերել: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վտանգների մասին ահազանգեցին բազում իրավաբաններ ՝ մատնանշելով օրենքի ընձեռած կամայականությունների մասին, բայց ապարդյուն:
Ազգային ժողովը վավերացրեց նաեւ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան կամ այսպես կոչված Լանսարոտեի կոնվենցիան: Փորձագիտական հանրությունը այս առիթով եւս բողոքի ձայն բարձրացրեց, բողոքի ակցիաներ ընթացան, մարդիկ ահազագում էին, որ կոնվենցիան պարունակում է դրույթներ, որոնք սպառնալիքի տակ են դնում երեխաների սեռական դաստիարակության խնդիրները, բայց կրկին ապարդյուն:

Աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություններից էր գույքահարկի բարձրացում նախատեսող փոփոխությունը, որով 2021 թվականի հունվարի 1-ից սահմանվում են գույքահարկի նոր շեմեր ու դրույքաչափեր, որոնք աստիճանաբար աճելու են մինչև 2026 թվականը: Օրենքով վերացվում է անշարժ գույքի համար սահմանված մինչեւ երեք միլիոն դրամ չհարկվող շեմը: Խորհրդարանը ընդունեց նաեւ բանկային գաղտնիքի մասին օրենքը, թեպետ ընդդիմությունը եւ ֆինանսիստները կրկին ահազանգեցին, որ այն չարաբաստիկ օրենք է եւ վերջնարդյունքում փլուզելու է բանկային համակարգը, բայց իշխանությունը գերակա ճանաչեց քաղաքական շահը եւ օրենքն անցավ իշխող մեծամասնությա շնորհիվ: Չենք խոսում ընթացիկ այլ նախագծերի մասին, որոնք եւս սպասարկում են նեղ խմբակային շահեր: Տեղեկություններ կան, որ սեպտեմբերին էլ ստամբուլյան կոնվենցիան է բերվելու խորհրդարան, եւ սա է պատճատռը, որ իմքայլականները պայքար են նախաձեռնել ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի դեմ, ով ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն է: Կոնվենցիան քննվելու է նախ այդ հանձնաժողովում եւ իշխանությունը ցանկանում է այն սղղացնել առանց աղմուկ-աղաղակի: Սա է այս իշխանության իրական դեմքը, մինչ հորդորում են պատերազմական իրավիճակում կրակ չբացել իշխանության ուղղությամբ, վերջինս ինքն է գրոհում ժողովրդավարական բոլոր բաստիոնները:

Անի Սահակյան

դիտվել է 2348 անգամ
Լրահոս
Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Աստված կհատուցի յուրաքանչյուրին՝ նրա գործերի համաձայն. Բագրատ Սրբազան Հավանական է՝ Մոսկվայում կավելացնեն նաև ՀՀ-ում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի ներկայության հարցով հանրաքվեի թեման․ Բենիամին Մաթևոսյան Մասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համար «Կաթողիկոսի կողմից հորինած դատավարության մասնակցությունը լեգիտիմացնում է կեղծիքը». Ավետիսյան ԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծը «Չտրվե՛ք սադրանքների, ամո՛ւր մնացեք հավատով ու հույսով»․ Վեհափառ Հայրապետ Մենք նրանց կnկորդից բռնած ենք պահում․ շուտով կտեսնենք հրադադարի համաձայնագիր․ Բեսենթը՝ Իրանի մասին Սարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյnւնի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոց «Wildberries»-ը վաճառքով զբաղվողների ապրանքն անվտանգ վայրում պահելու միջոց է գտել «Կարող եք հուզվել Գարեգին Բ-ի դեմ քրեական հետապնդումից, անտարբեր լինել, բայց չեք կարող չտեսնել, որ էս դատավարությունը քաղաքականապես մոտիվացված է». Հակոբ Կարապետյան Ընտրական իրավունքը սահմանափակող օրենքի վերաբերյալ հայցն արդեն ՍԴ-ում է․ «Ա1+» ««Լրտեսների» ու «դավաճանների» բացահայտումները՝ իշխանության վերահսկողության գործիք». քաղաքագետ Սարյան փողոցի բնակարանում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով հոսպիտալացվել է Ռամզան Կադիրովի որդուն Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում են շնորհել ՀՀ իշխանություններին չի հաջողվի օտարել Հայ Առաքելական եկեղեցին. արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյան ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին Միխայիլ Միշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ Միլիոնավոր դոլարների հարկեր. այլ կրոնական կառույցները ծաղկում են Փաշինյանի օրոք. «Երկիր» Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել Դատավորը հայ էր և հրաժարվեց քննել գործը. Նարեկ Կարապետյան Հայկ Մամիջանյանը՝ Սերժ Սարգսյանի ու Սամվել Կարապետյանի հանդիպելու մասին Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը դատական նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված դռնից Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am