Կուսակրոնության մասին թող խոսեն նրանք, ովքեր մեկ ամիս փորձել են կուսակրոն լինել ու հաջողվել է․ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան (video)


Որևէ լիազոր մարմին մեզնից չի կարող որևէ բան պահանջել։ Մենք դոգմաներով ոչ մի քննարկման չենք գնում, իսկ այսօր մեզ ներկայացնում են մի կոնցեպտ, իբր այն անփոխարինելի է, անբեկանելի։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ «Հայոց պատմություն» առարկային միացնելու որոշման քննարկմանը։

Դիտարկմանը, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր վերջին հարցազրույցում ասել է, որ սուտ են այն խոսակցությունները, թե եկեղեցու հետ քննարկումներ չեն եղել, Արքեպիսկոպոս Աջապահյանը պատասխանել է․ «Եթե իմ մի հանդիպումը փոխնախարարի հետ, կամ էլ հայր Զաքարիայի մեկ րոպեանոց անդրադարձը կարող ենք համարել լիարժեք համագործակցություն, ուրեմն մենք ստում ենք։ Այդպիսի հայտարարություններ նախարարն իրեն չպետք է թույլ տա»։

Գերաշնորհ տերը հիշեցնում է՝ նախարարի դիմաց կանգնած է մի արքեպիսկոպոս, ով իր տարիքի չափ վաստակ ունի այս երկրում․ «39 տարի է՝ չարքաշ աշխատում են Հայաստանի համար, ինչպե՞ս կարող է ԿԳՄՍ նախարարն ասել, որ ես կամ Արշակ եպիսկոպոսը կամ էլ հայր Զաքարիան ստում ենք»։

Գերաշնորհ Աջապահյանի խոսքով՝ այդ իրենք կարող էին ասել, որ փոխնախարարը կամ էլ նախարարը ստում են, մինչդեռ իրենց նման բան թույլ չեն տվել։

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ անպայման ուզում են «Հայ եկեղեցու պատմություն» առարկան միացնել ընդհանուր «Հայոց պատմություն» առարկային, Սրբազանը պատասխանել է․ «Եթե մենք տեսնեինք, որ իրենք նպատակ ունեն Հայոց եկեղեցու պատմության ողջ նյութը պահելու, գուցե գնայինք քննարկմանը։ Սակայն ամենասկզբում այս ամենի ելակետը եղել է այն, որ ինչու՞ պետք է եկեղեցու պատմությունը դասավանդվի դպրոցներում»։

Գերաշնորհի խոսքով, եթե հասարակության ու եկեղեցու կողմից այս հարցը չբարձրաձայնվեր, ապա իրենք անգամ չէին էլ խոսի առարկան «Հայոց պատմություն» առարկային միացնելու մասին․ «Ինչպե՞ս կարող է հայ ժողովրդի պատմությունից հանվել եկեղեցու պատմությունը, հայ եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունն է»։

Ըստ Գերաշնորհի՝ եկեղեցին մտավախություն ունի, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հնարավոր չէ տեղափոխել մեկ այլ առարկայի մեջ, քանի որ եկեղեցու պատմության վերաբերյալ կան թեմաներ՝ ծեսերը, խորհուրդները, աստվածաբանական հարցերը հայ ժողովրդի պատմության առարկայում հնարավոր չէ տեղավորել։

դիտվել է 1865 անգամ
Լրահոս
Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am