Կարեն Կարապատյանի սրտով չէր կառավարությունից Արփինե Հովհաննիսյանի հեռանալը
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը երեկ հրաժեշտ տվեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ինչն այդքան էլ կառավարության ղեկավարի սրտով չէր: Կարեն Կարապետյանը տևական ժամանակ ապարդյուն պայքարում էր, որպեսզի Արփինե Հովհաննիսյանը մնա իր պաշտոնում: Արփինե Հովհաննսիյանը պետք է անցնի խորհրդարանական պատասխանատու աշխատանքի: Արփինե Հովհաննիսյանի համար ԱԺ-ում մի քանի աշխատանքի մասին է խոսվում ԱԺ փոխնախագահ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, նույնիսկ ԱԺ նախագահ: Վերջնական որոշում այս պաշտոնների մասով չի կայացվել»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
