Հովիկ Աբրահամյանի արտահոսքերը, իբր իրեն ԱԱԽ քարտուղար են նշանակում, կամ վարչապետ
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանը ստիպված է լինելու շա՜տ երկար ժամանակով գործազուրկի կարգավիճակին համակերպվել։ Նախ` տապալվեց նրա ծրագիրը ընդդիմության, ավելի ճիշտ, «Ծառուկյան» դաշինքի ստվերային կառավարման հարցում, հետո էլ, Բաղրամյան 26-ում կրկին հյուրընկալվելը շա՜տ հեռու է իրականությունից։ Մնում են նրա թելադրած ինֆորմացիոն արտահոսքերը, իբր, ԱԱԽ քարտուղար են նշանակում, գուցե նաեւ` վարչապետ։ Իրականում, ասում են, իշխանությունը բոլոր հաշիվները փակել է Հովիկ Աբրահամյանի հետ, եւ նա կարող է շատ երկար ժամանակ տրամադրել թոռներին կամ էլ ընդդիմության խոպան դաշտում վարուցանք անել։ Թեեւ դեռ հարց է՝ Հովիկ Աբրահամյանից ընդդիմություն դուրս կգա՞»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
