Դիանա Գալոյանը` Նիկոլ Փաշինյանի բռի մեջ

 ՀՀ ԿԳՄՍՆ բարձարգույն որակավորման հանձնաժողովը հուլիսի 17-ի իր նիստում որոշում է կայացրել` անվավեր ճանաչել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը:

Պատճառը ատենախոսության մեջ առկա արտագրություններն են։ Ընդ որում, ուշագրավ է, որ ԲՈԿ-ի որոշման համաձայն՝ Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ առկա են արտագրություններ “ https://loysarev.wordpress.com” և «https://blognews.am/» լրատվական էլեկտրոնային կայքից: Մասնավորաբար ատենախոսության 100-րդ էջի 3-րդ պարբերությունից մինչև 101-րդ էջի 3-րդ պարբերությունը առաջին կայքի 2013թվականի հունվարի 26-ով թվագրված «ՀՀ ԵՄ գործընկերության և համագործակցության համաձայնագիր» հոդվածի նախաբանն է ամբողջությամբ: Հղում է տրված միայն առաջին նախադասությանը: Ատենախոսության 106-րդ էջի 2-րդ պարբերությունը աննշան տարբերություններով կրկնում է «ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցություններ» բաժնի 1-ին և 3-րդ պարբերությունները, 106-րդ էջի 3-րդ պարբերությունը` «ՀՀ-ԵՄ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցային գործընթաց» գլխի 3-րդ և 4-րդ պարբերությունները: Հղումները բացակայում են:
Իսկ ահա ատենախոսության 107-108-րդ էջերը (մինչև 3.2 պարագրաֆը) համարյա ամբողջովին՝ 2013 թվականի նոյեմբերի 29-ին թվագրված «Blognews» լրատվական կայքի` «Վիլնյուս. հարաբերությունների ձախողո՞ւմ, թե նոր սկիզբ» հոդվածն է՝ առանց հղման:
Ճիշտ այն պահին, երբ ԲՈԿ-ը հրապարակում էր Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսությունն անվավեր ճանաչելու մասին որոշումը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհուրդը ձայների բացարձակ մեծամասնությամբ բուհի ռեկտոր ընտրեց Դիանա Գալոյանին։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար դոկտորի կոչումը պարտադիր պայման է։ Ստեղծված իրավիճակն աբսուրդային է, որովհետև խորհուրդը ռեկտոր է ընտրել տնտեսական գիտությունների դոկտոր Դիանա Գալոյանին, բայց հիմա, եթե Գալոյանն արդեն գիտությունների դոկտոր չէ, հարց է առաջանում, թե ում է այդ դեպքում դոկտոր ընտրել խորհուրդը։

Դիանա Գալոյանն արդեն հայտարարել է, որ դատական կարգով բողոքարկելու է դոկտորի կոչումից զրկելու ԲՈԿ-ի որոշումը, բայց ամեն դեպքում քայլն արդեն արված է, և այն չի կարող հետևանք չունենալ։ Օրենքով ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է կառավարությունը։ Այսինքն՝ առաջիկայում ԿԳՄՍ նախարարություն-ԲՈԿ հակամարտությունը, որը ծավալալվել էր Դիանա Գալոյանի գործոնով պայմանավորված, հանգուցալուծելու է Նիկոլ Փաշինյանը։ Գալոյանի ատենախոսության խնդիրը առիթ հանդիսացավ, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն անգամ հրաժարականի դիմում ներկայացնի։ Բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանն առ այսօր չի ստորագրել Գոգյանի դիմումը։ Առաջիկայում կառավարության կաայացրած որոշումից թերևս պարզ կդառնա՝ ի վերջո ինչ է մտածում այս խայտառակ իրավիճակի մասին Փաշինյանը։ Խոշոր հաշվով նա կարող էր միանգամից ստորագրել Սմբատ Գոգյանի հրաժարականի դիմումը և միանգամից հարցը լուծել հօգուտ իր քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցիչ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի օգտին։

Արայիկ Հարությունյանը չի թաքցրել, որ Դիանա Գալոյանի և իր տեղակալ Գրիշա Թամրազյանի դեմ Սմբատ Գոգյանի արած քայլերն իր սրտով չեն։ Ինչպես հայտնի է, Գոգյանը իր հրաժարականին հաջորդած հայտարարության մեջ նշել էր, որ իր հեռանալը կապված է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական ատենախոսության հետ։ Նա նաև շատ բաց տեքստով ասել էր, որ Գալոյանին հովանավորում է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։ Գոգյանի այս հայտարարություններից հետո ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դիմել էր իրավապահներին՝ դրանք քննության առնելու և գործ հարուցելու խնդրանքով։ Բայց գործ չհարուցվեց։ Սակայն հակամարտությունը իհարկե լուծված չէ։ Այս ողջ ընթացքում նախարարությունն արել է ամեն ինչ, որպեսզի Դիանա Գալոյանը նշանակվի ռեկտոր․ ԿԳՄՍՆ-ն անգամ միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի ռեկտորի ընտրության կասեցման արգելանքը չկիրառվի։ Գոգյան-Արայիկ Հարությունյան հակամարտությունն արդեն հասել է կրիտիկական մի սահմանագծի, երբ նույն ոլորտում նրանք երկուսով մնալ չեն կարող։
Վերջին խոսքը Նիկոլ Փաշինյանինն է։ Նա կարող է տուրք տալ իր քաղաքական թիմակցին՝ Դիանա Գալոյանին վավերացնելով որպես ռեկտոր։ Ի դեպ, Գալոյանը նաև ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի դուստրն է, ինչը, նույնպես, թերևս որոշակի դեր է խաղացել նրա նշանակման հարցում։ Մյուս կողմից՝ կառավարությունը չի կարող անտեսել ԲՈԿ-ի կարծիքը և անտեսել դոկտորականն անվավեր ճանաչելու որոշումը։ Սմբատ Գոգյանը, որն արդեն ապացուցել է, որ տեսակով խիստ սկզբունքային է, նույնպես չի հաշտվի նման լուծման հետ, թերևս երկրորդ դիմումը կգրի՝ այս անգամ վերջնական։

 


Հայկ Դավթյան

դիտվել է 2804 անգամ
Լրահոս
Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am