Իշխանությունը չկա, հավաքելա փողերը եւ փախել ա. Սասուն Միքայելյան
Հյուսիսային պողոտայում «Ելքի» հրավիրած ամփոփիչ հանրահավաքի ժամանակ «Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Սասուն Միքայելյանը ընտրողներին հորդորեց տեր կանգնել իրենց իրավունքին, լսել իրենց խղճի ձայնը:«Ասում ենք, որ այս իրավիճակից պիտի դուրս գանք, բայց իրավիճակից դուրս բերողները դուք եք, ժողովո՛ւրդ ջան: Այն քվեները, որ մեզ տվել եք, ասել ենք՝ կպահենք ու պահել ենք: Այսօր մենք չենք հուսահատվել:Երկու տասնամյակ ա մենք փնտրտուքի մեջ ենք, ուզում ենք էս երկրում իրավիճակ փոխվի։ Ամեն անգամ ընտրություններից առաջ ժողովուրդը մի տեսակ կերպարանափոխվում ա, դառնում ա ուրիշ կարգի ժողովուրդ ու միշտ բողոքում ա, որ կա պրոբլեմ, էս իշխանությունից պետք ա ազատվենք; Քիչ առաջ ինձ ասում են՝ դուք իշխանության պրոյեկտն եք, ասում եմ՝ ես նմա՞ն եմ մի մարդու, ով կարող է իշխանության պրոյեկտ լինել կամ մեզնից որևէ մեկը: Դուք եթե ուզում եք, որ այս երկրում բան փոխվի, իշխանություն փոխվի, պիտի ձայն տաք: Այդ ջարդել-փշրելն անցել է: Ջարդել-փշրելը ձեր մի ձայնն ա, գրչի մի հարվածով սրանք սատկում են, գրիչը ամենահզոր զենքն ա: Հերիք ա խաբվեք; Եթե Երեւանում մենք հաղթանակ տանենք, պատկերացրեք՝ իշխանությունը չկա, հավաքելա փողերը եւ փախել ա հայդա Փարիզ»,- նշեց Ս. Միքայելյանը՝ հավելելով, որ միակ ընդդիմադիր ուժը «Ելքն» է:
