Թրամփը չի հավատացել Ասադին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ասածի այն մասին, որ Սիրիայում քիմհարձակումից տուժած երեխաների լրատվամիջոցներում տարածված լուսանկարները եղել են կեղծված, հայնում է Time-ը:«Ես ուզում եմ ասել, որ երբ նա հայտարարեց, որ այդ երեխաները դերասան են, ես մտածեցի, որ պետք է ինչ-որ բան անել: Բացի այդ նա խախտել էր Օբամայի հետ իր համաձայնություններից մեկը»,- ասել է Թրամփը:
