Ինչի՞ մասին է թրքաբոլշևիկների «անհաղթահարելի» փորացավը

Դրսի և ներսի «շահագրգիռ» շրջանակներն «առիթավորվել» են սահմանային վերջին սրացումներից և համատեղ ուժերով փորձում են «վերջին մահացու հարվածը» հասցնել ՀԱՊԿ-ին`անվստահություն սերմանել այդ կառույցի նկատմամբ, ընդհուպ կասկածի տակ դնել` ՀԱՊԿ անվտանգության համակարգի մաս կազմելն ավելացնո՞ւմ է մեր պաշտպանվածությունը թուրք-ադրբեջանական սպառնալիքից, թե՞ եղած-չեղած, մի հաշիվ է։

Սորոսական, սորոսամերձ քայլ արած և չարած սուտ-արևմտամետները մատի փաթաթան են դարձրել ՀԱՊԿ-ի «զուսպ» արձագանքը Տավուշի սահմանին ադրբեջանցիների ձեռնարկած և չորրորդ օրը շարունակվող թեժ մարտերին, թե բա` ի՞նչ ռազմական դաշինք, ի՞նչ դաշնակիցներ, եթե էս «նեղ վիճակում» չպետք է ձեռք մեկնեն գործընկեր-պետությանը, օգնեն`հետ մղելու թշնամու հարձակումը։

Արևմտյան «փորձագետներն» էլ կրակին յուղ են լցնում` ներկայացնելով այնպես, թե Տավուշի շուրջ ընթացող իրադարձությունները «ծանր փորձություն» են ՀԱՊԿ-ի համար, ցույց են տալիս դրա «անարդյունավետությունը». իբր`ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ռազմական գործողություններ են ծավալվում, ՀԱՊԿ-ի պետքը չէ` որևէ կերպ չի միջամտում իրադարձությունների զարգացմանը, և դա հասարակության մեջ լուրջ կասկածներ է առաջացնում, թե ՀԱՊԿ-ը չաշխատող` «մեռած» կառույց է, որի վրա չարժե հույս դնել։

Կովկասի հարցերով փորձագետ` ոչ անհայտ Թոմաս դե Վաալը, մասնավորապես, ուրախությամբ «շփում է ձեռքերը», թե` իհարկե, «Ռուսաստանը կփորձի կրակի դադարեցման վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման հասնել, սակայն թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հակառուսական տրամադրություններ են, Մոսկվայի դիրքերը թուլանում են»։ Այն, ինչ պահանջվում է 2018-ի «թավշյա, ոչ բռնի» գունավոր հեղափոխության սցենարով` այն, ինչի համար Նիկոլը, ի դժբախտություն մեզ և հեճուկս ողջամտության կանխավարկածի, իր իսկ համար անսպասելի հայտնվեց իշխանության ղեկին։

Ի սկզբանե կեղծ այս թեզը կարմիր դրոշի պես թափահարող պրոֆեսիոնալ շահարկողների բարձրացրած այս անառողջ աղմուկի մեջ անզեն աչքի համար աննկատելիորեն տարրալուծվում է ակնհայտ իրողությունը, որ ամրագրված է ՀԱՊԿ-ի հիմնադրի փաստաթղթերում. որ ինչպես առաջ` «նախկինների» օրոք, այնպես էլ, Նիկոլի թվին, ՀԱՊԿ-ը ո՛չ միայն կոչված չէ, այլև իրավասու չէ միջամտել հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող ռազմական գործողություններին, քանի դեռ Հայաստանն ինքը չի դիմել նման խնդրանքով և չի առաջարկել անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ։

Այո՛, երկուշաբթի օրը ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում կարճ ժամանակով հայտնվեց կարճ հաղորդագրություն, ըստ որի` ՀԱՊԿ շրջանակներում արտահերթ նիստ է հրավիրվելու ստեղծված իրավիճակը վերլուծելու և իրավիճակին արձագանքելու համար, բայց չգիտես որտեղից սպրդած այդ լուրը հետագայում չհաստատվեց` ասվեց, որ նիստը հետաձգվում է։ Այդպես էլ պարզ չդարձավ` ով և ինչու էր շրջանառության մեջ դրել այդ լուրը, բայց փաստն այն է, որ ՀԱՊԿ-ի միջամտության անհրաժեշտություն չկա, և այսօր էլ դրա կարիքը չի զգացվում։

Մեր զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում էին և վերահսկում են իրավիճակը`հայկական բանակը փայլուն կատարեց իր առջև դրված խնդիրները, ցավոտ հակահարված տվեց թշնամուն, դեռ մի բան էլ բարելավեց մեր դիրքերը։ Հակառակորդը հետ քաշվեց` մարդկային և ռազմատեխնիկական լուրջ կորուստներ կրելով, «ռևանշի» հասնելու շարունակական փորձերը նմանապես ձախողվեցին մեր զինծառայողների հստակ գործողությունների արդյունքում, և գոնե այս պահի դրությամբ սահմանում հարաբերական անդորր է։

Ակնհայտ է, որ, ի տարբերություն Ադրբեջանի ապրիլյան «ավանտյուրայի», սա թշնամու կողմից մանրակրկիտ նախապատրաստված «պլանային» հարձակում չէր. սահմանային հերթական միջադեպ էր, որ «նախաձեռնողից» անկախ պատճառներով դուրս եկավ հակառակորդի վերահսկողությունից`ավելի «ընդգրկուն» ստացվեց և ավելի երկարատև` ժամանակի մեջ, քան «նախատեսված» էր։

Այն, ինչ կատարվեց, ադրբեջանցի «ռազմագետների» համար էլ անսպասելի էր` ոչ միայն «արդյունքների» (այս դեպքում`ադրբեջանական կողմի համար ողբալի հետևանքների) առումով, այլև` այն տեսակետից, որ նախապես հաշվարկված և ամրապնդված չէր մարդկային համապատասխան ռեսուրսներով և զենքի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի անհրաժեշտ ծավալներով, ինչպես ապրիլյան քառօրյայի ժամանակ։ Այսինքն` սա այն դեպքը չէր, երբ հայկական կողմը, սեփական ուժերը քիչ համարելով, պետք է դիմեր ՀԱՊԿ-ի աջակցությանը, որ ՀԱՊԿ-ն էլ արդարացներ կամ հակառակը` չարդարացներ մեր սպասելիքները։

Ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ից «հասնում էր» հայտարարությունների մակարդակով զսպել անդամ-երկրի նկատմամբ ոտնձգություն գործած Ադրբեջանի ռազմատենչությունը, ինչն էլ արվեց։ Գուցե, ավելի մեղմ, «անհավես», քան սպասվում էր, բայց եթե հաշվի առնենք այն անդառնալի վնասը, որ Նիկոլն ու իր սորոսամերձ շրջապատը հասցրել են Հայաստանին` սասանելով մեր դիրքերը ՀԱՊԿ-ում, բացասական մթնոլորտ ստեղծելով մեր երկրի շուրջ, (նախկին) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի «գլխին սարքելով», անընդհատ «բզբզալով», հակառուսական տրամադրություններ տարածելով ավանդաբար «ռուսամետ» մեր հանրության շրջանում, քարոզելով ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների և Գյումրիի ռուսական ռազմաբազայի դեմ, ավելին չէինք էլ կարող ակնկալել։

Իրողությունն այն է, որ ՀԱՊԿ-ն է միակ և առայժմ անփոխարինելի անվտանգության համակարգը, որի շրջանակում Հայաստանը կարողանում է ապահովել Թուրքիայի հետ սահմանի անվտանգությունը։ Այլ բան պետք չէ ակնկալել ՀԱՊԿ–ից։

Չմոռանանք, որ որքան էլ ոմանց դուր չի գալիս, ռուս սահմանապահներն են վերահսկում հայ-թուրքական սահմանը` ազատելով մեզ թուրքական սպառնալիքին դիմակայելու մարդկային ռեսուրսների առումով «ծախսատար»` ծանր պարտականությունից և հնարավորություն տալով ուժերը կենտրոնացնել Տավուշի, Սյունիքի սահմանագծում և Արցախում։

Նրանք, ովքեր չտեսնելու կամ չիմանալու են տալիս այս «պարզ ճշմարտությունը, բանուգործը թողած` վայրահաչում են ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի վրա, պարզապես ջուր են լցնում Թուրքիայի և Ադրբեջանի ջրաղացին։

Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ թրքաբոլշևիկյան 5-րդ էշելոնի մասին...

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 1589 անգամ
Լրահոս
Թեժ բանավեճ Գեղամ Մանուկյանի և Արփինե Սարգսյանի միջև (video) Մարտունի քաղաքում բախվել են «Mazda»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. կեսգիշերն անց դատապարտյալները փրկել են խցակցի կյանքը Արա՛ Նիկոլ, արա՛, ես քեզ եմ կանչում բանավեճի․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ոչ մի զբաղվածություն չի կարող արդարացում լինել Աստծո հետ հանդիպումից փախչելու համար. Տեր Աբրահամ Կռիվ ԱԺ-ում․․․ «Գողական ես հա՞ գնում», «Գողականը ձեր շեֆերն են ու շեֆերի շեֆերը» (video) Թեժ վիճաբանություն՝ ԱԺ-ում․ «Հա, կարանք ձեզ լիքը բան ասենք, ո՞վ եք դուք» (video) Փաշինյանը պատերազմի սպառնալիքը դարձրել է կոպիտ քաղաքական գործիք. Օսկանյան «Yourshop.am», «L'Arôme.am», «Tevosyans Perfume» էջերը շահագործողը տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար Երջանիկ լինելը մարտահրավեր է մարդու համար. հրա՞շք չէ, երբ առավոտյան կարող ես աչքերդ բացել և լույսի շողը տեսնել. Հայր Զաքարիա Փաշինյանն առաջին ղեկավարն է, որ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում․ Արմեն Աշոտյան (video) Պատանդ պահելով Գարեգին Բ-ին և արգելելով նրան մեկնել Թբիլիսի՝ այս վարչախումբն ապացուցում է, որ զուրկ է որևէ սրբությունից «Սևացած հոգով դիվահա՛ր․․․ քո ներսից են քեզ կրծելու»․ Արշակ Զաքարյան (video) Իշխանությունները հանկարծ հիշել են արցախցիների խնդիրների մասին՝ ներարցախյան տիրույթում ատելություն սերմանելով տարբեր խմբերի միջև. Աբրահամյան Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Մունաթի մատերիալ, պետական ռեկետի զոհ․ ինչու Փաշինյանը «պայթեց» (video) Կաթողիկոսի խափանման միջոց փոխելու վերաբերալ միջնորդություն չի ստացվել․ ՔԿ Բյուրեղավանում մի խումբ անչափահասներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել տարեց տղամարդու նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Նիկոլը վախեցած է․ Ալիևը հետ է ուզելու 5 միլիարդը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ՀՀ-ում սեռական բռնության ենթարկված 14-ամյա աղջկա գործով ՄԻԵԴ վճռի կատարումը քննվել է ԵԽ նստաշրջանում Պարսից ծոցի երկրները հայտնել են ԱԹՍ-ների նոր գրոհների մասին Խոշոր հրդեհ՝ «Silk Soft» անձեռոցիկի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից «Հրապարակ». Ովքեր նամազ են ուզում, կարող են հանգիստ ընտրել Նիկոլին «Արա»-ով խոսացող էիր՝ մինչև վարչապետ լինելդ խոսայիր․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին (video) Ալիևի «տասովշիկ» Նիկոլին եմ ասում․ Արման Թաթոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am