Կարծելով, թե անբուժելի հիվանդ է, որդին ինքնասպան է եղել. հայրը, դա տեսնելով, արել է նույնը
Armtimes.com-ը գրում է. «Լավ ընտանիք էր, միայն այդքանը կարող եմ ասել», «Նրանք շփվող չէին, ընդամենը հանդիպելիս բարևում էինք», «Փակ ընտանիք էր, նորմալ, լավ մարդիկ էին»,- մայիսի 10-ին իրենց բնակարանում կախված վիճակում հայտնաբերված հոր և որդու մասին այսպես էին արտահայտվում հարևանները: Հայրը` 63-ամյա Հարություն Հակոբյանը, Երևանի Սվաճյան փողոցի շենքերից մեկում ապրում էր երկու որդիների հետ: Ընտանիքի մայրը մահացել է մոտ տասը տարի առաջ: Հարևանների տեղեկություններով, կրտսեր որդին, երբ տուն գալով տեսել է, որ եղբայրն ու հայրը զանգերին չեն արձագանքում, զանգահարել է մորաքրոջը: Վերջինս էլ դիմել է փրկարար ծառայության օգնությանը: Փրկարարները դուռը բացելով` հայր և որդուն հայտնաբերել են կախված: Նրանց հետ նույն շենքում ապրող բնակիչներն ասում էին, որ մինչև վերջերս հայրն աշխատել է: Ոչ հավաստի տեղեկություններ ունեին, որ` որպես բանվոր: Բայց թե ինչու է հետո առանց աշխատանքի մնացել, մեր զրուցակիցները չգիտեին: Փոքր որդին, ըստ հարևանների, զարգացման որոշակի խնդիրներ ունի: Խեցեգործությամբ է զբաղվում, նաև վճարվում դրա դիմաց: Ու թեպետ այս երեք տղամարդկանցից միայն մեկն էր աշխատում, մեր զրուցակից հարևանների վրա նրանք ծայրահեղ աղքատի տպավորություն չեն թողել: Ասում էին` միշտ կոկիկ էին: Նաև` որ արտերկրում հարազատներ ունեին ու գուցե օգնություն էին ստանում: ….Կայքին հաջողվել է պարզել, որ իրավապահների նախնական վարկածով` տղան ինքնասպանություն է գործել: Նա հիվանդ է եղել, որոշակի ժամանակ նույնիսկ բուժվել է: Բայց համարել է, որ հիվանդությունն իրականում անբուժելի է, այնինչ հարազատներն իրենից թաքցնում են դառը ճշմարտությունը: Այդ պատճառով էլ որոշել է կյանքին վերջ տալ: Իսկ հայրը, տեսնելով, որ տղան ինքնասպանություն է գործել, նույնպես դիմել է այդ քայլին: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
