Վրաստանը Յուրի Լուժկովին «սեւ ցուցակում» կընդգրկի
Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ Շալվա Խուցիշվիլին հայտարարել է, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը կներառվի «սև ցուցակում», ինչից հետո այլևս չի կարող այցելել Վրաստան, հաղորդում է apsny.ge կայքը:«Այն ինչ տեղի է ունեցել այս փուլում, պայմանավորված է նրանով, որ նա ժամանակին չի ընդգրկվել ցուցակում։ Մենք նրան կընդգրկենք այդ ցուցակում ու նա այլեւս չի կարողանա Վրաստան մտնել»,- հայտնել է Խուցիշվիլին։ Պարբերականը նշում է, որ մայիսյան տոներին Լուժկովի այցը Վրաստան առաջացրել է հասարակության խիստ դժգոհությունը: Հիշեցնենք, որ Լուժկովի այցելությունը Վրաստան մեծ աղմուկ էր բարձրացրել վրացական հասարակությունում։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ նրա կատարած հանցագործության՝ «օկուպացված տարածքներ» այցելելու վաղեմության ժամկետն անցել է ։ՆԳՆ-ն տվյալ դեպքում առաջնորդվում է վարչական իրավախախտումների վաղեմության ժամկետով, մինչդեռ «Օկուպացված տարածքների մասին» օրենքի խախտումը քրեական է։
