Մինչև 2022 թվականը
ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի միջև նոր կոալիցիոն համաձայնագրի համար հիմք են հանդիսացել նոր սահմանադրությունը, նախորդ կոալիցիոն համաձայնագիրը, ԱԺ վերջին ընտրությունների արդյունքները։ Այդ մասին այսօր կոալիցիոն համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն էլ նշել է, թե համաձայնագիրը ընդգրկելու է 6-րդ գումարման ամբողջ ընթացքը՝ մինչև 2022 թվականը։
