Կոսովոյում կառավարությունը լուծարվել է
Կոսովոյի կառավարությունը կորցրել է վստահության քվեն խորհրդարանում, ինչը նշանակում է, որ արտահերթ ընտրություններ պետք է նշանակվեն: Կոսովոյի չճանաչված հանրապետության նախագահ Հաշիմ Թաչին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ամսաթիվ Է նշանակել հունիսի 11-ը, հաղորդում է Reuters գործակալությունը: Նախօրյակին Թաչին արձակել է խորհրդարանը, որը քվեարկել է վարչապետ Իսա Մուստաֆայի գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնելու օգտին: Մուստաֆան եւ նրա Կոսովոյի դեմոկրատական լիգան (ԿԴԼ) կոալիցիա են կազմել Թաչիի Կոսովոյի դեմոկրատական կուսակցության (ԿԴԿ) հետ եւ կառավարություն ձեւավորել 2014 թվականին:
