Ամերիկյան ԶԼՄ-ները զուրկ են ինքնուրույն մտածելու կարողությունից. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ամերիկյան ԶԼՄ-ները ցույց են տվել իրենց ծախվածությունը և ինքնուրույն մտածելու բացակայությունը: Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի և նախագահի հետ հանդիպումից հետո կայացել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսը: Զախարովայի խոսքով` ԶԼՄ-ներին չեն հետաքրքրել երկկողմ հարաբերությունները: «Հարցերի մեծ մասը վերաբերում էր ԱՄՆ-ում ընտրություններին Ռուսաստանի միջամտելուն, ինչպես նաև ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնանկությանը»,- ասել է նա, հայտնում է ТАСС-ը: Ըստ Զախարովայի`ԱՄՆ ԶԼՄ-ները զուրկ են սեփական կարծիքն ունենալու կարողությունից և ղեկավարվում են որոշ ուժերի կողմից:
