Ինչ քերծվածքներ են Դմիտրի Կիսելյովի դեմքին. լուսանկարներ
«Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը պատմել է, թե սայթաքել և բերանքսիվայր ընկել է ձիթապտղի ծառեր տնկելիս, տեղեկացնում է vesti.ru-ն:
Հեռուստահաղորդավարի խոսքով՝ նա ընկել է Կոկտեբելի իր ամառանոցում հանգստանալիս:
«Ես Կոկտեբելում ձիթապտղի ծառեր էի տնկում, մենք այնքան հոգ էինք տանում տնկիների մասին, որ դրանց բները ձգում էինք պարաններով. ես սայթաքեցի ու բերանքսիվայր սահեցի մանրախիճ ավազի վրայով. տեսնո՞ւմ եք քարերի հետքերը»,- ասել է ն
