Նյարդային Ալիևը քավության նոխազներ է փնտրում. Ո՞վ է հաջորդը

Երեկ Իլհամ Ալիևը առաջին հայացքից տարօրինակ թվացող ելույթով է հանդես եկել կառավարության նիստում:

«Ես չկարողացա նրան գտնել, նա աշխատավայրում չէր»,- ասել է Ալիևը՝ դժգոհություն հայտնելով արտգործնախարար Մամեդյարովից՝ նրան մեղադրելով անպատասխանատվության մեջ: Նա դիմել է երկրի վարչապետին՝ խնդրանքով իրենց տեղեկացնել Մամեդյարովի հետ երկխոսության մասին: Իր հերթին վարչապետ Ալի Ասադովն ասել է, որ ժամը 3-ին Մամեդյարովը տանն է եղել: «Ես հարցրի՝ ինչու եք տանը, պետք է աշխատավայրում լինեք և կատարեք նախագահի հանձնարարությունները»,- պատմել է վարչապետը:

Այնուհետև Ալիևը դժգոհություն է հայտնել, որ Մամեդյարովը հայկական կողմի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության հարցեր:

«Հայաստանի հետ ինչ համագործակցության մասին կարող է խոսք լինել»,- ասել է Ալիևը:

Այն, որ Մամեդյարովի գլխավերևում «սև ամպեր» էին կուտակվում դեռ ամիսներ առաջ՝ այդ թեմային մի քանի անգամ Hayeli.аm-ն անդրադարձել էր: Վերջին թարմ օրինակը Մամեդյարովի որդու ծախսած գումարների ու արտերկրում ձեռքբերած տան մասին տեղեկատվությունն էր, որը, վստահաբար, ոչ պատահական, հայտնվել էր ադրբեջանական մամուլի էջերում:

Իսկ այսօր, երբ Ադրբեջանի բանակը վերջին օրերին ստանում է արժանի հակահարված Հայկական Զինված ուժերի կողմից՝ առավել քան պարզ է, որ Ալիևը պետք է փորձի քավության նոխազներ փնտրել՝ իրավիճակի պատասխանատվությունը նրանց ուսերին բարդելու վրա:

Հիշենք, որ նախօրեին Ադրբեջանում կայացած ցույցերի ժամանակ, որոնք իբրև թե ի պաշտպանություն ադրբեջանական բանակի էին՝ հնչեցին հրաժարականների պահանջներ նաև ուղղված Ադրբեջանի պաշտպանության նախարարին ու բանակի այլ պատասխանատուների հասցեին:

Այնպես որ, Ադրբեջանում այսօր տեղի ունեցող գործընթացները սահմանային լարվածությանը զուգահեռ ունեն ներիշխանական, ներկլանային պայքարին բնորոշ դրսևորումներ:

Ակնհայտ է, որ Ադրբեջանում իշխանական կլաններն անթաքույց պայքարի են դուրս եկել, իսկ Ալիևը փորձում է իրավիճակն իր օգտին կարգավորել՝ օգտագործելով Ղարաբաղյան կարգավորումն ու սահմանում իր իսկ սանձազերծած ռազմական գործողությունները՝ ի նպաստ իր իշխանության պահպանության:

Իրավիճակը, եթե այսպես շարունակվի՝ ադրբեջանական բանակը շարունակի այսպիսի կորուստներ ունենալ՝ չի բացառվում, որ Ալիևը ստիպված լինի շարունակաբար քավության նոխազներ փնտրել ու զայրացած տոնայնությամբ ելույթներ ունենալ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2057 անգամ
Լրահոս
Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Կրքերը թեժանում են․ Նիկոլ Փաշինյանն արդեն գնում է «նիկոլական» Նարեկ Նալբանդյանի հետևից․ Սուրենյանց (video) Կոռուպցիայի հսկայական աճ․ Փաշինյանի աշխատավարձը բարձրացել է 1 մլն-ով․ ի՞նչ է թաքնված դրա հետևում(video) Փաշինյանն ու Ալիևը իրար պետք է ուրիշ մրցանակ կիսեն․ Իշխան Սաղաթելյան (video) Փաշինյանը գնալու է Մոսկվա առևտրի․ Նյու Յորք այցը խաղաթուղթ է դառնալու իր համար․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան (video) «Իվետա, Թաթա, թ*եմ ես ձեր նամուսին․ էդ ում шրյшն վրա էիք քեֆ անում»․ Նարե Սոսե (video) Սովորելը թարգեք, գնացեք երգելու, համ փողը տեղը կլինի, համ էլ ձեր համար հանգիստ կապրեք. Պիպոյան Եթե Փաշինյանը որոշի հանձնել Տիգրանաշենը,ծառերը կխանգարե՞ն. լրագրողը ՝ Ուժեղ Հայաստանի պատգամավորնին (video) Էրդողանը կոչ է արել անցկացնել ՄԱԿ-ի լայնածավալ բարեփոխում, որը նախատեսում է Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի վերացում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am