Ում կողմից կառաջադրվի վարչապետի թեկնածու. որոշված է
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետի նշանակմանը: Դիտարկմանը, որ Կարեն Կարապետյանը հայտարարել է, թե պատրաստ է 2018 թվականից հետո էլ վարչապետի պաշտոնում լինել ու ղեկավարել երկիրը, և պատասխանելով հարցին՝ սա կոնկրետ պայմանավորվածության արդյո՞ւնք է, թե՞ ցանկության բարձրաձայնում, Աշոտյանը պատասխանեց. «Ինչպես գրված է նոր հուշագրում՝ վարչապետի թեկնածությունը կառաջադվի ՀՀԿ-ի կողմից: Կարծում եմ` սա սպառիչ, քաղաքական, հրապարակային և իրավական պատասխանն է ձեր մտահոգություններին, թե ինչ է լինելու 18 թվականի ապրիլից հետո»:
