ՀՀԿ- և ՀՅԴ-ի վերջին մեկ տարվա համագործակցության արդյունք
Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության վերջին մեկ տարվա համագործակցության արդյունք են քաղաքական համակարգի շարունակական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել սահմանադրական նոր համակարգի ներդրումից հետո: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:«Հուշագրի կնքման համար հիմք են հանդիսացել նոր Սահմանադրությունը, նախորդ կնքած կոալիցիոն հուշագիրը, մեր կուսակցությունների նախընտրական ծրագրերը, ինչպես նաև Ազգային ժողովի վերջին ընտրությունների արդյունքները։ Կոալիցիայի հիմնական ուղղություններն են լինելու՝ մարդը, հասարակությունը և պետությունը»,- ասաց նա:
