Ստորագրված կոալիցիոն հուշագրի տեքստը

Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր, որը կգործի մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը: Քաղաքական վերոնշյալ երկու ուժերը կոալիցիոն հուշագրով քաղաքական պատասխանատվություն են ստանձնել կառավարության ողջ գործունեության համար: Ստորագրված փաստաթղթում ամրագրված են քաղաքական կոալիցիայի շրջանակներում համագործակցության ռազմավարական նպատակները, կոալիցիայի առաջնահերթությունները, գործունեության և կազմակերպման կարգը: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:   *** Երևան, 11 մայիսի 2017թ. ՀՈՒՇԱԳԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը՝ - վերահաստատելով 2016 թվականի փետրվարի 24-ին երկու կուսակցությունների միջև կնքված քաղաքական համագործակցության մասին համաձայնագրին իրենց հավատարմությունը և նրանում ամրագրված դրույթների կատարման պատասխանատվությունը, - հաշվի առնելով 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրության արդյունքները, - համադրելով Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ներկայացրած նախընտրական ծրագրերը, - կարևորելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումներով սկսված համակարգային և որակական փոփոխությունները խորացնելու և անշրջելի դարձնելու անհրաժեշտությունը, - առաջնահերթ համարելով հասարակության մեջ պետության և ապագայի հանդեպ վստահության ու լավատեսության հիմքերի ստեղծման նպատակով նոր որակի իշխանության ձևավորումը, - նպատակ ունենալով կառավարության կազմում երկու կուսակցությունների համատեղ ջանքերով ապահովելու մարդու անվտանգ ու բարեկեցիկ կյանքը՝ ձևավորում են քաղաքական կոալիցիա և քաղաքական պատասխանատվություն են ստանձնում կառավարության ողջ գործունեության համար: 1. Համագործակցության ռազմավարական նպատակները 1.1. Ամբողջացնել մարդու արժանապատվության անխախտելիության ու իրավունքի գերակայության սկզբունքների լիարժեք իրացումը երաշխավորող մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման համակարգը: 1.2. Կառավարման խորհրդարանական ձևին անցնելու այս փուլում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համահունչ և միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ, ձևավորել համապատասխան օրենսդրություն: 1.3. Ապահովել հանրային իշխանության բոլոր մարմինների թափանցիկ, հաշվետու և արդյունավետ աշխատանքը՝ ձևավորելով սահմանադրական նոր կարգից բխող ներիշխանական հարաբերություններ: 1.4. Նպաստել քաղաքական կուսակցությունների միջև մրցակցության, հանդուրժողականության և համագործակցության մթնոլորտի խորացմանը, կուսակցությունների ներքին ժողովրդավարության զարգացմանը: 1.5. Երաշխավորել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ընդհանուր անվտանգությունը: 1.6. Արտաքին հարաբերություններում առաջնորդվել բացառապես ազգային-պետական շահերով: 1.7. Ապահովել հայ ժողովրդի լիարժեք և անմիջական մասնակցությունը հայոց պետականության ամրապնդման գործում՝ վերարժևորելով հայության տարբեր հատվածների դերն ու նշանակությունը: 2. Քաղաքական կոալիցիայի առաջնահերթությունները 2.1. Նոր թափ հաղորդել հակակոռուպցիոն պայքարին և արժանիքահենք կադրային քաղաքականությանը: 2.2. Սահմանել արդյունավետ կառավարման չափորոշիչներին համապատասխանող կառավարության նոր կառուցվածք և գործունեության կարգ: 2.3. Ամբողջացնել ազգ-բանակ հայեցակարգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայրենական գիտական և տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմարդյունաբերական համակարգի ստեղծմանը: 2.4. Շարունակել կատարելագործել ընտրական համակարգը: 2.5. Ձևավորել կայուն զարգացում ապահովող սոցիալական շուկայական տնտեսական համակարգ, վերանայել իրականացվող սոցիալական քաղաքականությունը: 2.6. Սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնք կբացառեն բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի կհասցնեն շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունը, կապահովեն բնական ռեսուրսների արդյունավետ կառավարումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը: 3. Քաղաքական կոալիցիայի գործունեության և կազմակերպման կարգը 3.1. Քաղաքական կոալիցիոն համագործակցությունը վերաբերում է կառավարության ողջ գործունեությանը: 3.2. Քաղաքական կոալիցիայի կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, տարաձայնությունները բանակցությունների և քննարկումների միջոցով լուծելու մոտեցումներով՝ հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության ամբողջական պատասխանատվության գիտակցմամբ: 3.3. Քաղաքական կոալիցիայի կողմերը քաղաքական պաշտոնները միմյանց միջև բաշխում են խորհրդակցությունների միջոցով ձեռք բերված համաձայնությամբ: Վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: 3.4. Քաղաքական կոալիցիայի կողմերը մինչև համապատասխան պաշտոնի համար թեկնածու ներկայացնելը՝ այն ներկայացնում են կոալիցիայի մյուս կողմին: 3.5. Քննարկումների արդյունքում տվյալ կուսակցությանը վերապահված պաշտոնում կարող է նշանակվել միայն տվյալ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն: 3.6. Թեկնածուի առնչությամբ մյուս կուսակցությունը կարող է ներկայացնել դիրքորոշումներ, որոնք հրապարակման ենթակա չեն: 3.7. Քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են. 3.7.1. Սահմանադրության փոփոխությունները, սահմանադրական օրենքները ընդունել համախոհությամբ: Կողմերը պետք է ձգտեն այլ հարցերի շուրջ որոշումները ևս ընդունել համախոհությամբ: Համախոհություն չձևավորվելու դեպքում քաղաքական կոալիցիայի կողմերը, պահպանելով փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության նորմերը, կարող են հրապարակայնորեն ներկայացնել իրենց դիրքորոշումները: Համախոհության բացակայության դեպքում, անկախ իրենց դիրքորոշումից, կողմերը պարտավոր են ապահովել ընդունված որոշման իրագործումը իշխանության բոլոր մակարդակներում և օղակներում: 3.7.2. Համագործակցության կողմերից մեկի առաջարկությամբ քննարկման առարկա դարձնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և կառավարության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց: 3.7.3. Քաղաքական կոալիցիայի աշխատանքների արդյունավետության, կանոնավոր միջկուսակցական շփումների ապահովման և տեսակետների համադրման նպատակով ձևավորել կոալիցիոն խորհուրդ, որն իր գործունեությունը իրականացնում է պարբերաբար հրավիրող նիստերի միջոցով: Կողմերի համաձայնությամբ կարող են ձևավորվել նաև մարզային խորհուրդներ: 3.8. Քաղաքական կոալիցիայի կողմերի միջև սկզբունքային տարաձայնությունների առաջացման դեպքում դրանք լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դուրս գալ կոալիցիայից: 3.9. Քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին սույն հուշագիրը գործում է մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:   Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյան   Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Բաքուն նեղվել է «Ապրիլի 24-ը մնում է այն, ինչ եղել է՝ հիշողության և պահանջի միաձուլում». Դավիթ Անանյան Ես չե՛մ ուզում լսել՝ ինչ է ասում Փաշինյանը. հաղթանակ է լինելու. գրող (video) «Հայոց ցեղասպանությունն ինձ համար քաղաքական հարց լինելուց առաջ նախ ընտանեկան պատմություն է՝ կորուստների և փրկության հրաշքի». Արմեն Աշոտյան Մերձավոր Արևելք է ժամանել ամերիկյան երրորդ ավիակիր խումբը Թասիբով հայը վաղվա Փաշինյանի խորոված փարթիին չի մասնակցի. Մահապարտ (video) ԵԽ պատգամավորները կքվեարկեն «ՀՀ-ի ժողովրդավարական դիմադրողականությանն աջակցող» բանաձևի շուրջ Ես էդ «գժին» ի՞նչ ասեմ. վաղն էլ խորոված փարթի է անում. ամո՛թ ունե՞ս. քաղաքացի (video) Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահի ուղերձը Ալիևը պատժվելու է, էդ օրը գալու է, ես ձեզ խոսք եմ տալիս․ բոլոր կառույցներին դիմելու ենք․ Չալաբյան (video) «Հրապարակ». Ինչքան կեղծ թեզ կար, շրջանառվեց, հիմա խաղաքարտերն են բացում․ Տեր Փառեն Նիկո՛լ, դու վաղը «գերեզմանի վրա» քեֆ ես անելու՞, դու ո՞վ ես. քաղաքացի (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Փաշինանին կանչել էր ասելու՝ չթպրտաս, էդ տարածքի նայողը ես եմ․ Այվազյան (video) «Հրապարակ». ՔՊ-ականները որոշել են երեւանցիներին կաշառել Այլևս ոչինչ չեմ ուզում գրել, պարզապես կասեմ․․․ Պարգև Սրբազանը Արցախում եկեղեցիների ավերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին Դիլիջանի ոլորաններում բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում Ծաղկաձորի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցի բակում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Բոլորը պետք է գիտակցեն՝ Ռոբերտ Քոչարյանը եկավ փրկեց ու լուսավորեց Հայաստանը․ քաղաքացի (video) Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտարարել են փոխադարձ հարվածների մասին Ցեղասպանությունը կանգնեցնելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. Չալաբյան Մեզ կփրկի միայն Ռոբերտ Քոչարյանը․․․ Փաշինյանը մեր տունը, տեղը հանձնել, վաճառել է․ արցախցի (video) Ցեղասպանները չեն ճանաչում կուսակցական պատկանելիություն կամ քաղաքական նախասիրություն․ Սաղաթելյան Կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում Անցյալի ողբերգությունը չպետք է դառնա մշտական բաժանարար պատ. Պոլսո Հայոց պատրիարք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am