Նախկինները թույլ տվեցին, որ մեր երկրի ներսում «Նավալնիններ» աճեն. Արման Վարդանյան (video)

Երբ ընդդիմադիր Փաշինյանն ասում էր՝ նախագահները, բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ միլիարդների ունեցվածք ունեն և երբ հեղափոխություն լինի, այդ ամենը վերադարձնելու ենք, իրականում վերադարձվեց 100 մլն., սակայն պարգևավճարների տեսքով բաժանվեց իրենց մեջ: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը:

Արման Վարդանյանը հռետորական հարց է ուղղում. «Ու՞ր են այն գումարները, որոնք պետք է վերադարձվեին ժողովրդին, և ու՞ր են Ձեր ասած նախկին թալանչիները, որտե՞ղ են նրանք»:

Արման Վարդանյանի խոսքով՝ այդ գումարները վերադարձնելու փոխարեն՝ իշխանությունը գույքահարկ է բարձրացնում, մարդկաց տուգանում. «Մարդիկ անգամ չեն կարողանում իրենց կոմունալները վճարել, ուր մնաց տուգանքներ վճարեն: Հեղափոխությունն իրականում պետք է համակարգ փոխեր և այս հեղափոխական իշխանությունը չպետք է նման անմարդկային վերաբերմունք ցույց տար իր իսկ ժողովրդին»:

Հարցին՝ ի՞նչ եզրակացության եք գալիս, երբ այս հարցերը բարձրաձայնում եք, Արման Վարդանյանը պատասխանել է. «Այն սուրհանդակները, ովքեր Նիկոլ Փաշինյանի խոսքն են տարել այս կամ այն թալանչիին, թող համարձակություն ունենան, և դուրս գան, ասեն՝ բանակցությունների ինչ հրահանգ է տվել վարչապետը»:

Անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված երկրում ստեղծվածարտակարգ դրությանը՝ Արման Վարդանյանը նշել է. «Այսօր կան բաներ, որոնք ոչ բոլորն են նկատում, օրինակ օրերս Պարետը հայտարարեց, որ ովքեր ունեն սրտանոթային խռոնիկ հիվանդություններ, կարող են բաց տարածքներում դիմակ չկրել: Սա կարող ե՞նք համարել հաղորդում հանցագործության մասին, որովհետև չորս ամիս իրենք այդ մարդկանց ստիպել են դիմակ կրել կամ էլ թե չէ կտուգանվեք: Ո՞վ է այդ մարդկանց առողջության վատթարացման համար պատասխան տալու»:

Ըստ Արման Վարդանյանի՝ կորոնավիրուսի տարածման սկզբնական փուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շատ ավելի ազնիվ էին հանրության հետ. «Նրանք, երբ ասում էին համաճարակ չկա, կորոնավիրուսն ում շունն է, այդ ժամանակ շատ ավելի ազնիվ էին: Մենք սկզբում տեսնում էինք, որ կորոնավիրուսի PR-ի հարց կար ու դրան էլ գնացին»:

Արման Վարդանյանի դիտարկմամբ՝ մեր հարևան երկրները՝ Վրաստանը,Բելառուսը շատ ավելի ճիշտ իրենց դրսևորեցին, քան մենք

դիտվել է 2125 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am