Աչք ունեցողները կտեսնեին . Աղվան Վարդանյան
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ,ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո,լրագրողներին որոշ մանրամասներ հայտնեց. «ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև ստորագրված համաձայնագիրը ընդգրկելու է 6-րդ գումարման Ազգային ժողովի ամբողջ ընթացքը, մինչև 2022 թվականը:Երկու կուսակցությունների համագործակցության հիմքում դրված է երեք հիմնարար արժեքներ։ Առաջինը՝ մեր անվտանգությունը՝ Հայաստանի ու Արցախի ընդհանուր անվտանգությունը, երկրորդը՝ տնտեսությունը և տնտեսության կարգաբերումն ու զարգացումը, երրորդը՝ երկրում որակական, արմատական փոփոխություններ անելու համատեղ վճռականությունը»: «Աչք ունեցողները կտեսնեին նաև վերջին համագործակցության համաձայնագրի մեկ տարվա ընթացքում կատարված համատեղ աշխատանքը։ Բայց հիմա՝ Ազգային ժողովի նոր ընտրություններից հետո, իրոք, մենք մտնում ենք մի շրջափուլ, որտեղ երկու կուսակցությունները համատեղ ձգտելու են առավելագույնս մեր երկում որակական փոփոխություններ կատարել բոլոր ոլորտներում:Աստված առաջ, կարծում եմ՝ մենք փորձառություն ունենք, մենք արժեքային շատ մեծ ընդհանրություններ ունենք և լավ աշխատանքի պարագայում կկարողանանք մեր երկում նոր որակ ստեղծել», - նշեց նա։
