Հստակ ու կոնկրետ առաջարկներ կլինեն. Սուրեն Կարայանը՝ ներդրումների մասին
«Համաձայն չեմ, որ բացի հանձնարարականներից՝ ուրիշ ոչ մի բանով աչքի չեմ ընկել, որովհետև այն տնտեսական ցուցանիշներն ու այն արդյունքները, որ մենք արձանագրել ենք, արդեն իսկ բավականաչափ մեծ հաջողություն է»,- լրագրողների հետ զրույցում,պատասխանելով հարցին,թե ինչպե՞ս է գնահատում իրենց գործունեությունը՝ հաշվի առնելով, որ բացի հանձնարարականներից՝ ուրիշ որևէ բանով աչքի չի ընկել այս կառավարությունը ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նա հերքեց շրջանառվող տեղեկությունները, որ հնարավոր է՝ ռուսաստանաբնակ հայ գործարարները հրաժարվեն իրենց խոստացած ներդրումներն անելուց։ «Ես նման տեղեկություն չունեմ, որ ինչ-որ մեկը հայտնել է, որ մտադրություն չունի ներդրում անելու։ Այն բոլոր անձինք, որ հայտարարել են, գործընթացը գնում է, ներկայումս ծրագրեր են ուսումնասիրում, և մոտ ժամանակներս հստակ ու կոնկրետ առաջարկներ կլինեն»։ Մեր հաշվարկներով՝ այս տարի 10 հազար աշխատատեղ կստեղծվի, և այդ ժամանակ էլ բնակչությունը կզգա փոփոխությունը,ասաց նա:
