ՀՅԴ-ի նախարարական պորտֆելները պահպանվել են.Ռուստամյան
Նոր համագործակցությամբ կպահպանվեն ՀՅԴ-ին 2016-ին տրամադրված նախարարական երեք պորտֆելներն ու երկու մարզպետի պաշտոնը: Այս պահին ՀՅԴ-ն իրենց նախարարներին և մարզպետներին այլ ՀՅԴ-ականներով փոխարինելու մտադրություն չունի, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նոր համաձայնագրի ստորագրումից հետո ասաց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը: Երկու կուսակցությունների համագործակցության աշխատակարգը նոր թափ կստանա և ՀՀՅ-ՀՅԴ քաղաքական խորհուրդը պարբերաբար նիստեր կգումարի, կկայացվեն որոշումնեեր,հավելեց նա ,որ ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցության այս նոր հուշագրով ավելի մեծ ուշադրություն կդարձվի կոռուպցիայի դեմ պայքարին, կադրային քաղաքականությանը և ընտրական գործընթացներին: «Ավելի արագ տեմպեր պետք է հաղորդել աշխատանքներին, և խնդիրների լուծման հնարավորություն կունենանք»,- նշեց Ա. Ռուստամյանը:
