Լևոն Ալթունյանը Սերժ Սարգսյանին զեկուցել է իրականացվող ծրագրերի մասին

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր զեկուցել է առողջապահության ոլորտում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի ընթացքի մասին։ Նախարար Ալթունյանը ի թիվս իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի, ներկայացրել է առողջապահության ոլորտի ֆինանսական վերահսկողության և թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող աշխատանքները, ընթացիկ ամսվա վերջին կառավարության հաստատմանը ներկայացվելիք պետական ծառայողների հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների տրամադրման նոր մեխանիզմը, պետպատվերի շրջանակներում բժշկական կազմակերպությունների կողմից գնվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների գնումների կենտրոնացված համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքը, որը, նախարարի հավաստմամբ, բժշկական օգնության որակի ապահովումից բացի, կդառնա տնտեսապես արդյունավետ նոր մեխանիզմով գնման հարթակ։ Առողջապահության նախարարը նախագահին զեկուցել է նաև բժշկական օգնության և սպասարկման որակի և բուժման արդյունքների բարելավման նպատակով օտարերկրյա առաջադեմ փորձի հիման վրա թարգմանվող ու տեղայնացվող կլինիկական ուղեցույցների ու պացիենտի վարման գործելակարգերի կիրառման ուղղությամբ կատարված քայլերը։ Լևոն Ալթունյանը տեղեկացրել է, որ նախարարությունը մշակել է նաև երկրում հեռաբժշկության զարգացման տեսլականը և գործողությունների ժամանակացույցը: Նախարարի հավաստմամբ, մշակվում և իրականացվում են առանձին բժշկական ծառայությունների հասանելիությունն ապահովելու նպատակով թիրախային ծրագրեր, մայրական մահացության ցուցանիշի նվազեցման և ծննդօգնության հիվանդանոցային ծառայությունների բարելավմանն ուղղված աշխատանքներ: Նախագահի հետ նախարարի աշխատանքային հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև մարզային հիվանդանոցների արդիականացման ծրագրերի ընթացքին։ Հանրապետության նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Թասիբով հայը վաղվա Փաշինյանի խորոված փարթիին չի մասնակցի. Մահապարտ (video) ԵԽ պատգամավորները կքվեարկեն «ՀՀ-ի ժողովրդավարական դիմադրողականությանն աջակցող» բանաձևի շուրջ Ես էդ «գժին» ի՞նչ ասեմ. վաղն էլ խորոված փարթի է անում. ամո՛թ ունե՞ս. քաղաքացի (video) Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահի ուղերձը Ալիևը պատժվելու է, էդ օրը գալու է, ես ձեզ խոսք եմ տալիս․ բոլոր կառույցներին դիմելու ենք․ Չալաբյան (video) «Հրապարակ». Ինչքան կեղծ թեզ կար, շրջանառվեց, հիմա խաղաքարտերն են բացում․ Տեր Փառեն Նիկո՛լ, դու վաղը «գերեզմանի վրա» քեֆ ես անելու՞, դու ո՞վ ես. քաղաքացի (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Փաշինանին կանչել էր ասելու՝ չթպրտաս, էդ տարածքի նայողը ես եմ․ Այվազյան (video) «Հրապարակ». ՔՊ-ականները որոշել են երեւանցիներին կաշառել Այլևս ոչինչ չեմ ուզում գրել, պարզապես կասեմ․․․ Պարգև Սրբազանը Արցախում եկեղեցիների ավերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին Դիլիջանի ոլորաններում բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում Ծաղկաձորի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցի բակում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Բոլորը պետք է գիտակցեն՝ Ռոբերտ Քոչարյանը եկավ փրկեց ու լուսավորեց Հայաստանը․ քաղաքացի (video) Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտարարել են փոխադարձ հարվածների մասին Ցեղասպանությունը կանգնեցնելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. Չալաբյան Մեզ կփրկի միայն Ռոբերտ Քոչարյանը․․․ Փաշինյանը մեր տունը, տեղը հանձնել, վաճառել է․ արցախցի (video) Ցեղասպանները չեն ճանաչում կուսակցական պատկանելիություն կամ քաղաքական նախասիրություն․ Սաղաթելյան Կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում Անցյալի ողբերգությունը չպետք է դառնա մշտական բաժանարար պատ. Պոլսո Հայոց պատրիարք Թրամփը մտադիր է Վլադիմիր Պուտինին հրավիրել G20-ի գագաթնաժողովին Նիկոլը էժան լոլիկի դիմաց ուրացավ Հայոց ցեղասպանությունը, մոռացավ 1.5 միլիոնի ճակատագիրը․ Կարապետյան (video) Մեր նահատակների զոհողությունը պարտավորեցնում է հզորացնել հայոց պետությունը․ Կաթողիկոս Վեհափառ Հայրապետը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հոգեհանգստյան կարգ է կատարում (video) Ավարտվել է Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարքի այցը Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am