ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիոն համագործակցության համաձայնագիր ստորագրեցին
ՀՀԿ-ից համաձայնագիրը ստորագրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ից՝ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:Եվ այսպես Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիոն համաձայնագիր ստորագրեցին: Հիշեցնենք,որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության ևս մեկ հուշագիր ստորագրել էին 2016թ. փետրվարի 24ին, որի արդյունքում ՀՅԴ-ն երեք նախարարական և երկու մարզպետի պորտֆել ստացավ:
