Եթե դու հայի ընկերն ես,բոլորի ընկերն ես. Դմիտրի Դիբրովը՝ հայկական արմատների մասին/տեսանյութ/
«Ես Դոնի Ռոստովից, ավելի ճիշտ, Նախիջևանից «ցեխովիկի» զարմիկ եմ։ Երբ ամբողջ երկիրն անգործությունից ճահճանում էր 1966-68 թվականներին, միշտ գոյություն ունեին սփյուռքահայերը։ Արյունակից բարեկամս ամսագրեր էր ստանում Լոս Անջելեսից, «Բիթլզի» սկավառակներ։ Ինչպես պետք է ապրեինք Ռոստովում առանց հայկական ջազի, հայ ինտելեկտուալների, ովքեր աշխարհի մարդիկ էին… Քեռիս երեխաներ չուներ, ուստի հայ «ցեխովիկի» ամբողջ սերը թափվել է իմ վրա։ Ես պետք է իմանայի Մաշտոցի, Կոմիտասի, Մհերի և Սասունցի Դավթի, քյամանչայի և ծիրանափողի մասին»,– հայտնի հաղորդավար Դմիտրի Դիբրովը պատմել է իր հայկական արմատների և Դոնի Ռոստովի կյանքում հայերի ունեցած դերի մասին։ Նա խոստովանում է, որ Ջիվան Գասպարյանի շնորհիվ ցույց է տվել դուդուկի նվագը, ինչը նրանց շատ է դուր եկել:
