Դավիթ Տոնոյանը մանրամասն ներկայացրեց իրավիճակը

Երեկ 12:30 մեր դիրքերից մեկին մոտենում է «Ուազ» ավտոմեքենա և անհասկանալի պատճառով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում մեր դիրք, որը գտնվում է անմիջապես ՀՀ տարածքում: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստին՝ ներկայացնելով իրավիճակը, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Քանի որ շարժումն անհասկանալի էր, զինծառայողները վերադասին զեկուցելիս ստանում են հրահանգ, որ հաշվի առնելով հնարավոր մոլորվածությունը, աշխարհագրությունը կամ օպերատիվ վիճակին չտիրապետելը՝ կոչ են արել լքել տարածքը։

Որից հետ սկսվում է հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատախսան գործողություններով: Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է»,-ասաց նա:

Դավիթ Տոնոյանը նշեց, որ մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանի օգտագործմամբ 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը վերսկսվում է, դադարը եղելէ գիշերը 3:30-5:30:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նախարարից փորձեց ճշտել. «Հնարավո՞ր է այդ մեքենայի հետ կապված է, ուզեցել են վերադարձնել այդ մեքենան, դրա համար են այդ գործողությունը սկսել կամ չգիտեմ..»:

Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ եթե այդպիսի ցանկություն լիներ, երևի թե ինչ-որ ձևաչափով կապի դուրս կգային, և չկրակելու պայմանավորվածություն ձեռք բերվեր, որպեսզի ավտոմեքենան վերադարձվի: 

 

դիտվել է 434 անգամ
Լրահոս
Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am