Ալիևն ընտրեց ռազմական ճանապարհը. 4 զոհ՝ պատերազմի ու հայատյացության քարոզչությանն ի պատասխան

Երեկ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել, հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: Հայկական կողմից կորուստներ չկան:

Այս տեղեկատվությունից հետո ադրբեջանական գործակալություններն էլ հայտնեցին, թե իբր հայկական Զինված ուժերն են «խախտել հրադադարի ռեժիմը», և իբր՝ «երկու կողմից էլ կորուստներ կան» և անգամ հաղորդագրություններից մեկում հայտնում էին, թե «այս պահին ևս մարտերը շարունակվում են»:

Հայաստանի ՊՆ-ն ավելի վաղ հերքել էր, որ հայկական կողմից կորուստներ կան։
Ավելի ուշ արդեն ադրբեջանական կողմը հաղորդեց, որ Թովուզի ուղղությամբ` հայ-ադրբեջանական տեղի ունեցած միջադեպի հետևանքով ադրբեջանական բանակն ունի 2 զոհ և 5 վիրավոր: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զոհերը երեքն են, իսկ այսօր առավոտյան արդեն ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատեց, որ չորս զոհ ունի:

Այսպես, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Ադրբեջանական կողմը հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձ է արել՝ կիրառելով հրետանային կրակ:

Ի պատիվ ՀՀ ԶՈՒ-երի ադրբեջանական փորձը՝ սահմանային դիրք գրավելու՝ ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Օրվա վերջում պարզվեց, ադրբեջանական կողմը շարունակում է սկսած «գործը»: «Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», հայտարարեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակը:

Լարված գիշերվանից հետո այսօր առավոտյան ադրբեջանական կողմը սկսել է նորից կրակել: «Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ», ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։

Իր հերթին ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հասկացնել է տվել, որ ադրբեջանական կողմը պատասխան է տալու...

Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով. «Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում»:

Այսպես, երեկվանից տեղի ունեցածն ու այսօր դեռ շարունակվող ադրբեջանական սադրանքները լիովին տեղավորվում են ադրբեջանական իշխանությունների վերջին ամիսների քարոզչական հետևողական աշխատանքի՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի:
Արդեն տևական ժամանակ կանխատեսել էինք, որ ադրբեջանական կողմը կսկսի պարբերաբար գնալ սահմանային լարվածության, դիվերսիոն գործողությունների, հրադադարի խախտման:

Վերհիշենք Ադրբեջանի նախագահի, ապա՝ պաշտպանության նախարարի անցյալ շաբաթվա «ցուցումները»: Ընդամենը օրեր անց, փաստացի Ադրբեջանը ձեռնարկեց հերթական փորձը՝ ցույց տալու համար, որ «կատարում» է երկրի «գլխավոր հրամանատարի» հրահանգները:

Այսպես, Ադրբեջանը բանակցային գործընթացը՝ իր համար ավարտված ցույց տալու ուղղությամբ արեց առաջին քայլը՝ առաջնայնություն տալով սահմանային լարման քաղաքականությանը:

Ալիևն, ըստ էության, ընտրեց ռազմական բախումների դաշտը՝ մի կողմում թողնելով բանակցությունների սեղանը:

Այսինքն՝ երեկվանից ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծվել է նոր իրավիճակ: Հայկական կողմը թե՛ դիվանագիտական ճակատում տարվելիք աշխատանքի առումով, թե՛ սահմաններում, նոր իրավիճակում է հայտնել, ինչը պահանջում է նոր մարտավարություն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4364 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am