Հիփ-հոփի ամենահարուստ աստղերը. տեսանյութ
Ամերիկյան Forbes ամսագիրը անվանել է հիփ-հոփի ամենահարուստ աստղերի ցուցակը, որը գլխավորում է Շոն Ջոն Քոմբսը, հայտնի որպես Փաֆ Դեդի, Փի Դեդի կամ պարզապես Դեդի: Նրա կարողությունը գնահատվել է 820 միլիոն դոլար: Երկրորդ հորիզոնականում է Շոն Քորի Քարթերը (Jay Z)` 810 միլիոն դոլար կարողությամբ: Երրորդ տեղն է գրավել Անդրի Ռոմելու Յանգը (Dr. Dre)` 740 միլիոն դոլար: այնուհետև շարքը լրացնում են Բրայան Ուիլյամսը (Birdman) և Օբրի Դրեյք Գրեմը (Drake): Նրանց հարստությունը գնահատվել է համապատասխանաբար 110 և 90 միլիոն դոլար:
