Թրամփն անդրադարձել է ԱՄՆ-ՌԴ հարաբերություններին
Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ և քննարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները: ԱՄՆ նախագահի խոսքով՝ հանդիպել է Քիսինջերին, որպեսզի խոսի Ռուսաստանի և տարբեր այլ հարցերի մասին: «Մենք քննարկում ենք Սիրիան, և կարծում եմ, որ մենք այս հարցում կհաջողենք, իրադարձությունները, որոնք տեղի են ունենում՝ շատ, շատ, շատ դրական են»,- ավելացրել է Թրամփը:
