Վովան ի՞նչ խղճով ա եկեղեցի մտնում. «անհետ կորածի» մայր
Այսօր Կառավարության շենքի դիմաց Սյունիքից Երևան եկած Էմմա Հարությունյանը, ով 6 տարի առաջ անհետ կորած 30-ամյա Արա Խաչատրյանի մայրն է, պահահջում էր իր որդուն իրեն վերադարձնել: Նա մոտեցավ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին և հարցրեց, թե իր դիմումից ինչ կա, մեկ տարի է՝ անցել, սակայն իրեն ոչինչ չեն պատասխանել: Տիկին Էմման ասաց, որ ուր գնում է իրեն չեն լսում. «Պաշտպանի՛ր իմ իրավունքը, ոստիկանություն եմ գնում, ծեծում են, գցում դուրս: Ո՞վ է պատասխան տալու: Վովա Գասպարյանի տակ եթե կեղտ չկա, ինչո՞ւ չի ինձ ընդունում, 6 տարի է իմ երեխան չկա, մի գրչի հարվածով գրել են «անհետ կորած»: Իմ տղան անհոտ չի կորել, իմ աչքի առաջ են իմ երեխային տարել, փողի ուժով գրել են «անհետ կորած»… Վովան ի՞նչ խղճով ա եկեղեցի մտնում: Ուր ա՞ իմ տղան»: Արման Թաթոյանը խոստացավ զբաղվել հարցով, սակայն կինն այդպես էլ չհանգստացավ, և պահանջեց, որ գործեն ըստ օրենքի. «Հանցագործը Մոսկվայում իրա համար ապրում ա, իմ տղեն չկա, մի անգամ էլ ձեր օրենքը ինձ նմանի համար թող աշխատի»:
