Մուշի թաղամասերում պարետային ժամ է հայտարարվել
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Մուշ քաղաքի մոտ 20 թաղամասերում պարետային ժամ է հայտարարվել: Այս նասին տեղեկացնում է Dogan-ը՝ նշելով, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների դեմ ռազմական գործողություններ սկսելու նպատակով պարետային ժամ է հայտարարվել, որը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ ծրագրած օպերացիաները չեն ավարտվել:
