Ինչից է դժգոհ վարչապետը
«Սույն թվականի հունվարի 17-ին ներկայացրել էինք հանձնարարականներ: Նիստի ընթացքում տրված հանձնարարականները պատշաճ ժամկետներում չեն կատարվել կամ կատարվել են օրենքի խախտումներով»,կառավարության հերթական նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը իր դժգոհությունն արտահայտեց գործադիրի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ : Վերջինս տեղեկացրեց, որ իր կողմից տրված հանձնարարականներն ըստ օրենքի պահանջի և սահմանված ժամկետում չկատարելու դեպքերի վերաբերյալ իրեն զեկուցել է Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, ուստի հանձնարարում է Հանրապետական Գործադիր մարմնի անդամներին՝ խստագույնս պահպանել հանձնարարականների համար սահմանված ժամկետները և օրենսդրության պահանջները: «Պարբերաբար իրեն զեկուցել սույն պահանջի կատարման մասին: Անհրաժեշտ է հսկողություն սահմանել նաև ՀՀ ԳՄ անդամներին իմ կողմից տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ:Սահմանվելու է հատուկ վերահսկողություն»,-ասաց վարչապետ:
