Վարդան Հարությունյանը դժգոհ է ՊԵԿ աշխատակիցների աշխատավարձերից
«ՊԵԿ աշխատակիցները ցածր աշխատավարձ են ստանում, որը կազմում է 150 000- 200 000 հազար դրամ: Հնարավոր է բարձրացնենք, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: ՊԵԿ աշխատակիցների աշխատավարձը գոնե 300 000-350 000 հազար դրամ պիտի լինի», - լրագրողների հետ հանդիպմանը նման դժգոհություն հայտնեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը Ինչո՞ւ հենց ՊԵԿ աշխատակիցների աշխատավարձերը պիտի բարձրանան հարցին,պատասխանեց .«Որովհետև ՊԵԿ-ն է ապահովում հարկային և մաքսային մուտքերը:Գոհ եմ իր աշխատակիցների աշխատանքից և չշահարկեք ՊԵԿ պարգևավճարների գումարը:800 մլնը տնտեսված միջոց էր: Վերջին ամիսների ընթցքում ՊԵԿ աշխատակիցների աշխատանքից գոհ եմ: Սրիկայություն էր այս ամենը մրոտել ադրբեջանական խնձորով, որոնք էլի մեր աշխատակցիներն էին: Ես չեմ կարող բացառել, որ նման աշխատակցիներ ՊԵԿ-ում կան ու կլինեն, բայց դրական միտումները չխրախուսել ճիշտ չի»:
