Նոր փորձանք Հայաստանի գլխին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս խոստացել էր ոչնչացնել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը՝ չնայած ահաբեկիչները չեն ցանկանում հանձնվել: «Ցավոք սրտի, ԴԱԻՇ-ի ոչ միայն հաստատվել է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում և չի ցանկանում հանձնվել, բայց մենք, անպայման, կոչնչացնենք նրանց: Այս փուլում ակտիվացել է նաև Աֆղանստանում, մասնավորապես, հյուսիսային շրջաններում…»,-ասել է Լավրովը: Այնուհետև Լավրովն ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները մշտապես պատրաստ են գործելու. «Գործողությունների պատրաստ են նաև Տաջիկստանում, Ղրղըզստանում և Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները: Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, այդ առաջնահերթությունները պահպանվելու են»: Այս հայտարարությունը ոչ միայն արտառոց է, նաև խիստ վտանգավոր: Սա Հայաստանը Իսլամական պետության ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գործընթացում ներքաշելու անիմաստ մի հայտարարություն է, որն իրականում հղի է բավական ծանր հետևանքներով: Առանց այն էլ Գյումրի Ռուսական ռազմաբազայի ներկայությունն արդեն Հայաստանը դարձնում է խոցելի այն առումով, որ Հայաստանն ընկալվում է որպես Ռուսաստանի ազդեցության գոտու տակ գտնվող մի երկիր: Ռազմաքաղաքական այն կախվածությունը, որն ունի Հայաստանը Ռուսաստանից` արդեն իսկ բավարար է, որպեսզի Հայաստանը դիտարկվի միջազգային հանրության կողմից այդ ազդեցության երկիր, և հենց այդպես էլ կա, սակայն Լավրովի հայտարարությունն արդեն Հայաստանը ուղղակիորեն առավելապես վտանգի տակ դնելու միտում ունի: Երևանը չի նախատեսում երկրի տարածքում բացել օտարերկրյա պետությունների նոր ռազմաբազաներ, այդ թվում՝ ռուսական, բայց նախատեսում է արդիականացնել Գյումրիում Ռուսաստանի բազան: Այս մասին ասել է ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը Interfax գործակալությանը տված հարցազրույցում. «Ներկայում Հայաստանում այլ երկրների ռազմաբազաներ բացելու քննարկումներ հաստատ չկան: Մենք նման հարցում չունենք նաև ռուսական կողմից»: Նա նաև նշել է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան մեծ նշանակություն ունի. «Մենք ինտենսիվ կերպով շփվում ենք ռուս գործընկերների հետ բազայի արդիականացման, հնարավորությունների ընդլայնման հարցերի շուրջ: Կան հստակ թեմաներ, ուղղություններ, որտեղ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարող են ի հայտ գալ համագործակցության նոր ձևեր»: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի Զինված ուժերի ամրապնդմանը և երկա պահին ՀՀ-ն ՌԴ-ի հետ շատ ծրագրեր ունի: ՀՀ Պնախարարի հայտարարությամբ պաշտոնական Երևանը փորձում է ցույց տալ արևմուտքին, որ Հայաստանը մտադիր չէ թույլ տալ ռուսական ներկայության ընդլայնում: Թեման առավել զարգացրել է գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Հայ-ռուսական միացյալ զորամիավորումը թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական ժամանակ լինելու է հայկական կողմի հրամանատարության ներքո, լրագրողների հետ հանդիպմանը նշել է նախորդ տարեվերջին ստեղծված զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: «Միացյալ զորամիավորման հրամանատարը նշանակվել է ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի հրամանագրով` համաձայնեցնելով ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ», ասել է նա: «Հրամանատարը նշանակվում և ազատվում է միայն Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանով: Ե՛վ խաղաղ ժամանակ, և՛ պատերազմական ժամանակ զորքերի միացյալ խմբավորման հրամանատարը նշանակվում է ՀՀ զինված ուժերից»: Հարցին` պատերազմի դեպքում արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հրամայել զորամիավորմանը զերծ մնալ ռազմական գործողություններին մասնակցելուց: «Չի կարող ասել, որովհետև արդեն ՀՀ նախագահի և ՌԴ նախագահի համապատասխան որոշումներով մենք պատրաստ ենք գործողությունների դիմել: Առանց ասելու», - հավաստիացրել է Հայ-ռուսական միացյալ զորամիավորման հրամանատարը: Նախկինում 4-րդ բանակային կորպուսը ղեկավարած Մակարյանը հնարավոր համարեց, որ Ղարաբաղում ևս հայ-ռուսական միացյալ զորամիավորումը կարող է խնդիրներ լուծել, ընդգծելով՝ այդ հարցում վերջնական հստակություն չկա․ - «Քաղաքական տեսանկյունից այդ հարցը գտնվում է անորոշության մեջ, բայց կրկնում եմ` տարածաշրջանը դա այն է, որտեղից մեր սահմաններին վտանգ է սպառնում: Եթե վտանգ կլինի նույնիսկ այդ ուղղությամբ` միանշանակ մենք սպասելու, մտածելու բարոյական իրավունքը չունենք, մենք պիտի ընդամենը գործենք»: Հիշեցնենք, որ հայ-ռուսական միացյալ զորամիավորման մասին պայմանագիրը նախորդ տարվա նոյեմբերին Մոսկվայում ստորագրեցին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն: Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ միացյալ զորամիավորման կազմում կընդգրկվեն Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան և հայաստանյան ռազմական ստորաբաժանումներ: Բայց փաստն այն է, որ հստակություն չկա: Բարձրաստիճան հայ զինվորականը վստահ է՝ անհրաժեշտության դեպքում ռուսական ուժերը ենթարկվելու են իր հրամաններին. «Բոլորը պարտավոր են կատարելու այն բոլոր խնդիրները, որը գրված է իրենց բոլոր հրամաններում և հրահանգների մեջ: Կարող եք դրա մասին ընդհանրապես չկասկածել»: Սակայն «վստահ լինելը» դեռ ամենևին էլ երաշխիք չէ, որ պատերազմական վիճակում կլինի այնպես, ինչպես հայկական կողմն է ներկայացնում: Գեներալ-մայոր Մակարյանից փորձել են պարզել՝ անհրաժեշտության դեպքում արդյոք ռուսական կողմն ունի հնարավորություն` օգտագործել այս զորամիավորումը Հայաստանից դուրս, օրինակ` Սիրիայում: «Հնարավորությունը Ռուսաստանը միշտ էլ ունի՝ բոլոր տեսակի հնարավորությունները: Կոնկրետ մեր մասին խոսք առայժմ չկա: Մենք նման հանձնարարություն և կանոնակարգով նման բան չկա գրված: Միայն գրված է` տարածաշրջանում, այսինքն` Հայաստանի Հանրապետության տարածքում, այնտեղ, որտեղ մեզ վտանգ կարող է սպառնալ: Զորքերի ուժերի միացյալ խմբավորումը նախատեսված է տարածաշրջանում անվտանգության ապահովման համար: Դա նշանակում է Հայաստանի Հանրապետության բոլոր տարածքներում», - պատասխանել է նա: Միացյալ զորամիավորման հրամանատարը նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում հայկական զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով զորամիավորումը կարող է պատասխանել նաև թուրքական կողմից եկող վտանգներին․«Միացյալ խմբավորման մեծ խնդիրներից մեկը կայանում է հենց՝ որպեսզի հատկապես հայ-թուրքական ուղղությամբ սպառնացող վտանգի դեպքում հայ-ռուսական համատեղ միացյալ զորախմբի ուժերով իրականացնել այդ ուղղությամբ պաշտպանության մարտական խնդիրները»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատարագի է մասնակցել Յոթ վերք եկեղեցում Երուսաղեմում պայթյուններ են որոտացել Սյունիքում 5 բժշկական կենտրոն փակվում է եւ ստեղծվում 1–ը. «Ուժեղ Հայաստանի» անդամ Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին Իրանը պատերազմն ավարտելու վեց պայման է ներկայացրել Երևան-Մեղրի ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ղազախական համարանիշներով «Volvo» բեռնատարում Երկար ժամանակ ջուր չի լինելու «Պեյո Յավորովի անվան» դպրոցում 8-ամյա տղայի են ծեծի ենթարկել Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը․ Վահե Հովհաննիսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Փաշինյանը սկսեց գոռգոռալ արցախցի կնոջ վրա Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի, առանց զրկանքների այն ձրիաբար չի տրվի․ Բագրատ Սրբազան Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց․ Լիլիթ Գալստյան Իմ ղեկավարման տարիներին չի եղել պայմանավորվածություն Ռուսաստանի հետ, որ չի կատարվել. Քոչարյան 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք Իրանը շրջանառության մեջ է մտցրել ռեկորդային՝ 10 մլն ռիալ անվանական արժեքով թղթադրամ. FT Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են հրատապ հարցեր Իշխանությունների որոշումը՝ արգելել Վեհափառին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը խայտառակություն է Երևանում բախվել են «Honda»-ն և «Dodge Challenger»-ը․ վերջինը հայտնվել է մայթին Քննիչի այս քայլը պարզ որոշում չէ. Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդը՝ Վեհափառի վերաբերյալ որոշման մասին Այս պատերազմում իրանական ռազմավարությունը շատ տարբեր է նախորդից․ Վարդան Ոսկանյան ԱՄՆ-ն նշել է հինգ երկիր, որոնք իրենց համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում Խոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am