Ռուսաստան-Բելառուս միավորման մեծ գործարքը. «Բատկայի» մեկ ամսվա հնազանդությունը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատեց` Ռուսաստանի և Բելառուսի իշխանությունները տարբեր մակարդակներում ակտիվորեն քննարկում են երկու երկրների միավորման հնարավորությունը, ինչի շուրջ պայմանագիրը ստորագրել էին դեռ քսան տարի առաջ` 1999-ին: Միութենական պետության մասին այդ համաձայնագրով կողմերը պայմանավորվել էին անցնել միասնական արժույթի, միավորել շուկաներն ու օրենսդրությունը և անգամ ընդհանուր դարձնել պետության խորհրդանիշները` դրոշը, գերբն ու հիմնը:

Ստորագրումից երկու տասնամյակ անց` մինչ օրս, սակայն, չեն հստակեցրել, թե ինչպես: «Այդ հարցերը եղել ու մնում են օրակարգում», - այսօր ասել է նախագահ Պուտինի խոսնակը` հավելելով. - «Կա քայլերի որոշակի հաջորդականություն, կա ճանապարհային քարտեզների փաթեթ, որը վաղուց է մշակվում»:

Ավելի վաղ` օրեր առաջ, ռուս լրագրող, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, հղում անելով իր աղբյուրներին, մի ուշագրավ դեպք էր պատմել նախագահներ Պուտինի և Լուկաշենկոյի միջև փակ դռների ետևում տեղի ունեցած բանակցություններից: «Ինձ սկզբում թվում էր, թե սա անեկդոտ է, հեքիաթ, մինչև հանդիպմանը ներկա բելառուսական պատվիրակության անդամներից մեկը հաստատեց, որ իրոք եղել է նման բան, և այդ մասին իրենց մոտ բոլորը գիտեն», - պատմել է Վենեդիկտովը: «Դեպքը պատահել է Շանհայում մեկուկես տարի առաջ, Պուտինն ասել է` դե, եկեք միավորվենք, Լուկաշենկոն թե` չէ, մենք ենք մեր երկրի տերը, կամ նման մի բան: Բանակցությունների ավարտին, սակայն, Լուկաշենկոն պտտվել է, թե` համաձայն եմ: Պուտինը տարակուսել է` ինչի՞ն: «Ամե՛ն ինչին», - պատասխանել է Լուկաշենկոն ու շարունակել` եկեք այսպես անենք` դուք նախագահը կլինեք, ես` փոխնախագահը: Իսկ հաջորդ տարի արդեն տեղերով կփոխվենք...»:

Լրագրողները խնդրել են Կրեմլի խոսնակին մեկնաբանել այս պատմությունը. Պեսկովը փաստացի դրան որևէ բառով չի անդրադարձել, բայցև չի հերքել, որ հարցը շրջանառվում է երկկողմ հանդիպումներում: «Այս թեմաներն իսկապես եղել ու մնում են օրակարգում, և իսկապես քննարկվում են ամենատարբեր մակարդակներում», - ասել է Դմիտրի Պեսկովը` առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու:

Ինչ վերաբերում է բելառուսական կողմի հայտարարություններին, ապա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, օրինակ, բազմիցս է հայտարարել, թե Մոսկվան փորձում է յուրացնել Բելառուսի ինքնիշխանությունը քաղաքական ու տնտեսական ճնշումների, այդ թվում`գազի ու նավթի թանկացման միջոցով: «Ես՝ Բելառուսի առաջին նախագահս, նավթի դիմաց երկիրը չեմ վաճառի, և թույլ չեմ տա թաղել Բելառուսի անկախությունը», - մեկ տարի առաջ դեռ ռուս լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր Ալեքսանդր Լուկաշենկոն. - «Ես շատ լավ եմ հասկանում այդ ակնարկները, ավելի լավ է բաց տեքստով ասեք՝ լսեք, դուք նավթը կստանաք, բայց եկեք քանդեք երկիրն ու մտեք Ռուսաստանի կազմի մեջ»:

Այս ամսվա սկզբին Ռուսաստանում Բելառուսի դեսպանը մի ուշագրավ բացահայտում էր արել Պուտինի ու Լուկաշենկոյի դռնփակ բանակցություններից` անուղղակի ակնարկելով` ինչից էր անցած տարեսկզբին Բելառուսի նախագահը բորբոքվել ու հայտարարել, որ ոչ մի գնով իր երկրի անկախությունը չի թաղի. - «Հիշում եմ` 2019 թվականի փետրվարին մեզ առաջարկ ներկայացրին... չեմ ասի` ով էր դրա հեղինակը ռուսական կողմից, բայց երբ նախագահն ինձ կանչեց, նայեցինք, ասացի` սա նշանակում է ծայրից ծայր հանձնվել: Այնտեղ առաջարկվում էր ամեն ինչ փոխանցել վերևներին, մեզ թողնվում էր մի քանի տարր, եթե չեմ սխալվում, ոստիկանությունը: Այսպես չի կարող լինել, այդ փաստաթղթում, որ մեզ ներկայացվել էր, մեր լիազորությունների 95 տոկոսը պետք է փոխանցվեր վերազգային մարմնին», հաղորդում է «Ազատությունը»:

Ամիսներ առաջ դեռ Լուկաշենկոյի հայտարարություններն այս թեմայով շատ ավելի կտրուկ և անզիջում էին: Այժմ, սակայն, օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունների շեմին Լուկաշենկոն փոքր-ինչ մեղմել է տոնայնությունը:

Օրեր առաջ` Պուտին-Լուկաշենկո հանդիպումից հետո, Բելառուսի դեսպանն անգամ հայտարարել էր, թե նախագահները պայմանավորվել են նոր թափ հաղորդել ինտեգրացիային ու մինչև այս տարեվերջ միութենական պետության նախարարների խորհրդի նիստ անցկացնել` ընդգրկուն օրակարգով:

Ինչ իրավիճակ կլինի նախագահական ընտրություններից հետո՝ ցույց կտա ժամանակը: Չի բացառվում, որ ընտրություններում հերթական հաղթանակից հետո «Բատկան» կրկին կփոխի դիրքորոշումը և անցնի Ռուսաստանին դաժան քննադատության ենթարկել՝ Բելառուսի ինքնիշխանության հանդեպ ոտնձգությունների համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4203 անգամ
Լրահոս
Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար Հալեպի մերձակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու սիրիացի զինվոր է զոհվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am