Ցինիզմը շատ վատ եմ գնահատում. ՊԵԿ նախագահ
«Ադրբեջանական խնձորներն առանց մաքսազերծման ՀՀ ներմուծելու դեպքը բացասական է ,այդ գործում ունեն իրենց մեղքի բաժինը:Համակարգը մաքրելու փուլում կան մարդիկ, որոնք չեն հասկանում, որ պետք է նման զանցանքերից զերծ մնան: Ես մեր մեղքի բաժինն ընդունում եմ և էլի եմ կրկնում՝ մեղավոր մարդիկ մեր աշխատակիցների շնորհիվ են բացահայտվել: Մեղավորները կպատժվեն», - լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: «Չեմ կարող հնչեցնել ձերբակալվածների անունները, քանի որ գործը քննչական կոմիտեի վարույթում է գտնվում:Ես այսօր չեմ կարող հրապարակել անուններ, քանի որ մեղքը դեռ ապացուցված չէ», - ասաց նա, ապա հավելեց, որ այս գործում մեղավոր է ոչ միայն այն մաքսայինը, ով կաշառվել է և թույլ տվել ներկրել այն, այլ նաև այն մարդը, որը կաշառել է և այն խանութները, որոնք թույլ են տվել վաճառել խնձորները՝ տեսնելով դրանց վրա ադրբեջաներեն գրառումները: «Մեր աշխատողների, ներմուծողների և վաճառողների ցինիզմը շատ վատ եմ գնահատում», - նշեց նա: Լրագրողները հարց ուղղեցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ սահմանին ներկրվող «Իգլան» բացահայտվեց, իսկ խնձորները ոչ: «Խնձորը չնկատվեց, որովհետև կաշառք են տվել»,պատասխանձեց նա:
