Կարակասում տուժածների թիվը մեկ օրում հասել է 93-ի
Չակաոյի մունցիպալիտետի ղեկավար Ռամոն Մուչաչոն Twitter-ի իր էջում գրել է,որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մայիսի 10-ին ավելի քան 90 մարդ է տուժել բողոքավորների եւ ուժայինների ընդհարումների հետեւանքով: «Ներկայում Չակաոյի հիվանդանոցում մենք օգնություն ենք ցույց տվել 93 տուժածների:Երկուսն ընդունվել են հրազենային վերքերով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտարարել է Մուչաչոն: Ապրիլի սկզբից Վենեսուելայում բողոքի փողոցային ընդգրկուն ակցիաներ են տեղի ունենում գործադիր իշխանության դեմ: «Սոցիալական կոնֆլիկտայնության մոնիթորինգի կենտրոն» (OVCS) ոչ կառավարական կազմակերպությունը մինչեւ մայիսի 9-ը հաշվել է ավելի քան 945 նման ելույթներ, որոնց ընթացքում, նրա տվյալներով՝ զոհվել է 44 մարդ, տուժածների թիվը մոտենում է հազարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
