Արտակարգ դեպք Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի 1-ին շենքի պատշգամբներից մեկը փլվել և թափվել է ներքևի պատշգամբի վրա ու մայթին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, ըստ նախնական տեղեկությունների, այդ պահին պատշգամբներից ոչ մեկում ու մայթին մարդ չի եղել: Օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարարները, ովքեր վերամբարձ կռունկի օգնությամբ երկարատև աշխատանքներից հետո կարողացել են ամբողջովին քանդել պատշգամբները, հակառակ դեպքում այն կարող էր կրկին փլվել: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ովքեր դադարեցրել են ճանապարհի այդ հատվածի երթևեկությունը և կարգավորել այն: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
