Ինչո՞ւ եք զարմանում, որ Եվրոպան կամ Արևմուտքը չեն զայրանում

Ճիշտն ասած՝ երկակի տպավորություն թողեց Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հուլիսի 8-ի որոշումը՝ Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի դիմումների վերաբերյալ: Չնայած փաշինյանական իշխանության քարոզիչները մի պահ երանության գիրկն էին ընկղմվել, թե՝ ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ առկա իշխանության կողմից հետապնդվող նշված դատավորների դիմումները, բայց պարզվեց, որ «թավիշը» խիստ շտապել է՝ ուրախությունից ծփալու հարցում:

ՄԻԵԴ-ն, ըստ էության, ընդունել է ՍԴ նախագահի ու նշված դատավորների դիմումները, բայց մերժել է դիմողների միջնորդությունը՝ որպես միջանկյալ միջոց հրահանգել ՀՀ կառավարությանը՝ կասեցնել սահմանադրական փոփոխությունները, մինչև իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումների քննության ավարտը և մինչ այդ ժամկետը պահպանել նրանց պաշտոնները:

Սա նշանակում է, որ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը չի ասելու՝ սառեցրեք գործընթացը: Կամ էլ «ասում» է, որ ինչ խելքներին փչում է, թող անեն: Բայց դա նաև նշանակում է, որ որոշ ժամանակ անց ՄԻԵԴ-ը կարող է դրական որոշում կայացնել ՍԴ նախագահի ու նշված դատավորների դիմումների վերաբերյալ: Եվ, եթե այդ տարբերակով դեպքերը ընթանան, դա էլ կնշանակի, որ ՀՀ կառավարությունը հարկադրված է լինելու «հեչ անել» այն ամենը, ինչ խելքներին փչածով արել էին Սահմանադրական դատարանի հետ կապված:

Կապրենք՝ կտեսնենք, թե ինչ կլինի:

Բայց մյուս կողմից, սա լավ առիթ է, առհասարակ դիտարկելու համար Արևմուտքի, այդ թվում, իհարկե, եվրոպական կառույցների արձագանքները, հատկապես վերջին շրջանում առանձնակի թափ առած հակաժողովրդավարական երևույթներին, առկա իշխանության կողմից քաղաքական հետապնդումներին, մամուլի և խոսքի ազատության դեմ բացահայտ ոտնձգություններին:

Իսկ առանձնապես դիտարկելու բան, մեր մեջ ասած, չկա: Որովհետև քիչ թե շատ ծանրակշիռ արձագանք էլ չկա նույն այդ եվրոպական կառույցներից կամ առաջներում քիթն առիթ-անառիթ այլոց, այդ թվում՝ Հայաստանի ներքին գործերի մեջ խոթող ԱՄՆ պետդեպարտամենտից: Իհարկե, մեզ կարող են հակադարձել, որ ԵԺԿ-ն, օրինակ, մի քանի անգամ արձագանքել է: Դա, ինչ խոսք, գնահատելի է, մանավանդ, որ ՀՀԿ-ն, օրինակ, ԵԺԿ-ի գործընկեր կուսակցություններից է: Բայց ԵԺԿ-ն, ամեն դեպքում, եվրոպական ազդեցիկ կուսակցություն է, այլ ոչ վերազգային կառույց:

Տվյալ դեպքում, խոսքը հետևյալի մասին է. եթե Հայաստանի որևէ իշխանություն հանկարծ աներ նույնիսկ 0,5 տոկոսն այն ամենի, ինչ այս երկու տարում, մանավանդ, վերջին 1 տարում, էլ չենք ասում՝ այս կես տարում անում է Փաշինյանի իշխանությունը, ապա նույնիսկ դժվար է պատկերացնել այն աղմուկը, որ կբարձրանար բրյուսելներում, ստրասբուրգներում, վաշինգտոններում: Այնպիսի աղմուկ-աղաղակ կբարձրանար, որ նույնիսկ առանց հեռակապի միջոցների կլսվեր մեր լեռնաշխարհում:

Այ, եթե հանկարծ ոստիկանությունը «մտներ» «Ազատություն» ռադիոկայանի երևանյան հենակայան ու որևէ մտացածին պատրվակով տուգաներ կամ ենթադրենք, «Հայկական ժամանակ» կամ փաշինյանական ուլտրա-քարոզչական որևէ կայք մտնեին ու տուգանեին, ապա եվրոպական կառույցներից, ԱՄՆ-ից այնպիսի՜ արձագանքներ կլինեին, որ էլ ասելու չէ: Բանը հայտարարություններով չէր ավարտվի: ԱՄՆ-ը նույնիսկ կարող է «հրթիռակոծեր» Երևանը, եթե իր «Ազատությանը» դիպչեին: ԵԽԽՎ-ն Հայաստանի անդամության սառեցման հարցը կմտցներ օրակարգ, Եվրամիությունը Հայաստանը կհաներ գործընկերության ծրագրերից կամ կսպառնային այդպես վարվել:

Իսկ, այ, օրինակ Նիկոլ Փաշինյանին ու իր քայլականներին «ներվում» է ոչ իշխանական լրատվամիջոցների, քաղաքական հակառակորդների, ընդդիմադիրների դեմ ցանկացած ոտնձգություն, ներվում են ամենացինիկ ու կեղտոտ եղանակներով իրականացվող հետապնդումները, գրեթե ամեն ինչ:

Չէ, տողերիս հեղինակը երբեք չի եղել դրսերից մեր գործերին միջամտելու կամ «դրսից տղա բերելու» կողմնակից: Հիմա էլ դրա կողմնակիցը չեմ: Ներքին խնդիրները մեր ուժերով պետք է լուծվեն ու կլուծվեն:

Հարցը ժողովրդավարության, ազատությունների դրոշակակրի դերում հանդես եկողների երկդիմի, հակասական պահվածքն է, որն, իհարկե, միանգամայն բացատրելի է, օրինաչափ ու պատճառաբանված: Այնպես չէ, որ մի զարմանալի կամ անբացատրելի երևույթ է: Եվ ինչ-որ տեղ մի փոքր զարմանալի է, երբ քաղաքականությամբ հետաքրքրվող մեր առանձին հայրենակիցներ զարմանում են Եվրոպայի կամ Արևմուտքի կողմից ձայն-ծպտուն չհանելու վրա:

Իսկ Արևմուտքի լռության բացատրությունն էլ ունի իր պատճառները, որոնք ընկալելու համար բավարար է նայել, թե ինչով է զբաղված Նիկոլ Փաշինյանը՝ իր սատելիտներով հանդերձ, հատկապես վերջին շրջանում: Իսկ նրանք զբաղված են այն բանով, որ հետևողականորեն փչացնում են հայ-ռուսական միջպետական հարաբերությունները, Հայաստանը այսպես ասած՝ կտրում են Ռուսաստանից (որը առերևույթ առանձնապես դեռ չի դիմադրում այդ ամենին): Ավելին, իշխանական կամ առնվազն իշխանությանը սերտորեն հարող շրջանակները բացեիբաց խոսում են Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս հանելու մասին: Զուգահեռաբար, Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի կաբինետը դրսևորվում է բավականին տագնապալի մոտեցումներով, որոնց հետևանքը կարող է լինել, այսպես ասենք՝ «Հայաստանին խաղաղություն պարտադրելը»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանն անում է այն ամենը, ինչն սկզբունքորեն ձեռնտու է Արևմուտքին: Ու ամենից հավանականն այն է, որ դա որոշակի փոխհամաձայնություն է: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իրականացնում է «հեղափոխության» արտասահմանյան շահառուների առջև ստանձնած պարտավորությունները, իսկ նրանք էլ (ԱՄՆ, Արևմուտք) աչք են փակում Փաշինյանի իշխանության հակաժողովրդավարական բնույթի ու դրանից բխող «շարժումների» վրա:

Ոչինչ անձնական, մաքուր «բիզնես»։

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 567 անգամ
Լրահոս
Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am