ՌԴ-ի հետ հարաբերությունները պետք է վերականգնել
Korrespondent.net-ը փոխանցում է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Аdevarul.ro պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության մասին: «Ճիշտ է, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն արդեն այնպիսին չեն, ինչպիսին եղել են, և այնպիսին չեն, ինչպիսին մենք կցանկանայինք։ Սակայն նույնիսկ եթե ներկայում մեր հարաբերություննրում կան խնդիրներ, դա չի նշանակում, որ դրանք կործանված են։ Մենք պետք է վերականգնենք դրանք, և կարծում եմ՝ մենք կկարողանանք դա անել:Ասպեկտները, որոնք տարել են տարաձայնությունների, վերաբերում են Ուկրաինայում տիրող իրավիճակին և Ղրիմի անօրինական բռնակցման:Այդուհանդերձ, հաղորդակցության մեր ուղիները պետք է բաց մնան»,- նշել է Յունկերը։ «Համոզված եմ, որ կա հարաբերությունների բարելավման ընդհանուր հետաքրքրություն։ Այսօր աշխարհը, անկասկած, համագործակցության կարիք ունի, այլ ոչ թե առճակատման՝ տնտեսության ու անվտանգության տեսանկյունից, ինչպես նաև աշխարհաքաղաքական հեռանկարում», - ընդգծել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
