Էրդողանի «ավանտյուրան», Սուրբ տաճարը, պոլսահայ համայնքում միայնակ մնացած պատրիարքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինչպես հայտնի է, շաբաթներ առաջ իր օգնականներին հանձնարարել էր ուսումնասիրություններ անցկացնել` նպատակ ունենալով Սուրբ Սոֆիայի տաճարը պաշտոնապես մզկիթի վերածելու։

Հուլիսի 2-ին Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը` Պետխորհուրդը, ուսումնասիրել էր Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու և այն մզկիթ դարձնելու հարցը։ Պետխորհուրդը հայտարարեց, որ տաճարի կարգավիճակը փոխելու համար բավարար է միայն նախագահի հրամանը` դրանով իսկ համաձայնություն տալով տաճար–թանգարանը մզկիթի վերածելու որոշմանը։

Այս որոշումն, իհարկե, մեծ դժգոհություն առաջացրեց քրիստոնյա աշխարհում, էրդողանի ձգտումները քննադատեց ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաց պատրիարք Կիրիլ Ա-ն:
Մինչդեռ Պոլսո պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանն առաջարկեց, որ Սուրբ Սոֆիայի տաճարը աղոթատեղի դառնա ինչպես քրիստոնյաների, այնպես էլ՝ մուսուլմանների համար։

Օրերս Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հստակ տեսակետ հայտնի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու Էրդողանի «ավանտյուրային» ի պատասխան»:

Նա մասնավորապես ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ թուրքական ղեկավարությունը մի նոր «ավանտյուրա» է ձեռնարկել, ըստ որի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մաս է և հիմնադրվել է որպես քրիստոնեական տաճար, իսկ 20-րդ դարի սկզբից վերածվել թանգարանի, Էրդողանը ցանկանում է դարձնել մզկիթ: Նա նշեց, որ այն նախևառաջ համամարդկային քրիստոնեական արժեհամակարգի գոհարներից մեկն է և այն պահպանելու հարցում պարտավոր է Հայաստանն արձագանքել. «Ես ակնկալում եմ Արտաքին գործերի նախարարություն հստակ տեսակետ այս հարցի կապակցությամբ», ապա հավելեց, որ սա նաև հայկական մշակութային թեկուզ մասնակի հետքի խնդիր է:

«Չկասկածեք, որ եթե Էրդողանը հաջողեց իր այս «ավանտյուրան» ավարտին հասցնել իր ծրագրի համապատասխան, ապա իր ախորժակները, այդ թվում քաղաքակրթական, մշակութային ագրեսիայի տեսակետից միմիայն ավելանալու են: Քանի կա միջազգային հակազդեցություն այս վտանգավոր նախաձեռնությանը, ապա Հայաստանը պարտավոր է միանալ այս հարցում», հավելեց Աշոտյանը՝ հույս հայտնելով, որ պատկան մարմինները համարժեք պատասխան կտան:

Վերընտրված Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը շարունակում է իր խնդրահարույց հրապարակային հայտարարությունները՝ դրանով իսկ հակադրվելով Ստամբուլի հայ համայնքին և աշխարհասփյուռ հայությանը: Այս մասին իր հոդվածում օրերս գրել էր «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը՝ մասնավորապես, հավելելով. «Մի քանի ամիս առաջ նա քննադատական մեկնաբանություններ արեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ: Պատրիարքի հայտարարություններից պարզ է դառնում, որ նա ցանկանում է հաճոյանալ Թուրքիայի իշխանություններին, հատկապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Մեր հաճախակի խորհուրդները նրան՝ չխառնվել իր պատասխանատվությունից դուրս գտնվող գործերին, մնում են ձայն բարբառո անապատի։ Նա կարծես թե չի հասկանում, որ պետք է լուռ մնա: Ամբողջ աշխարհը տեղյակ է հունական Սուրբ Սոֆիայի պատմական տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի բազմիցս արված վիճահարույց հայտարարությունների մասին»։

Ըստ Սասունյանի՝ սա այն հակասությունն է, որի մեջ անխոհեմաբար հայտնվել է Հայոց պատրիարքը՝ պարզապես Էրդողանին հաճոյանալու համար։ «Եթե Հայոց պատրիարքը մի փոքր իմաստություն ունենար, նա նախ կխորհրդակցեր Ստամբուլի հայ համայնքի գլխավոր անդամների հետ՝ նրանց կարծիքն իմանալու համար։ Առավել կարևոր՝ նա պետք է խորհուրդ հարցներ Կոստանդնուպոլսի հունական էկումենիկ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսից։ Բացի այդ, Հայոց պատրիարքը մտածե՞լ է Ստամբուլում իսլամական առաջնորդներից խորհուրդ հարցնելու մասին, արդյոք նրանց համար ընդունելի կլինի դավանել իրենց իսլամական կրոնը նույն կառույցում, ինչպես քրիստոնյաները: Ըստ մեր տեղեկությունների՝ աշխարհում չկա նման վայր, և պատճառն այն է, որ սա անընդունելի է մահմեդականների համար»։

Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Ստամբուլում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման վերաբերյալ Պոլսո պատրիարքի հայտարարությանն ու համայնքում թեմայի վերաբերյալ եղած կարծիքին: Ո՛չ պոլսահայ համայնքում, ո՛չ էլ ընդհանրապես երկրում Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի կարծիքը կիսող չկա: «Պատրիարքի առաջարկությունը ո՛չ մեզ, ո՛չ Թուրքիայի այլ քրիստոնյաներին և ոչ էլ մուսուլմաններին հետաքրքիր չէ: Թուրքիայի հունաց ուղղափառ եկեղեցին արդեն հայտարարել է, որ դեմ է այս զարգացումին»,նկատել է նա:

Էրդողանը, ըստ Բագրատ Էստուկյանի, Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու նման սուր թեմաները օրակարգ բերելու կարիք ունի, քանի որ ինքը հայտնվել է բավական դժվար դրության մեջ. երկրի տնտեսությունը վատ վիճակում է, նա հաջողություններ չի գրանցել արտաքին քաղաքականության մեջ, քանի որ իր միջոցներով զինած զինյալները սպասված արդյունքները չեն գրանցել արտաքին աշխարհում:

Անդրադառնալով նրան, թե արդյոք պաշտոնական Երևանը, Հայաստանյաց առաքելական եկեղեցին չպետք է արձագանքեին Էրդողանի որոշմանը՝ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած պետություն, Բագրատ Էստուկյանը նշեց՝ իր կարծիքով՝ դրա կարիքը չկա: «Հաշվի առնելով որ տաճարը բյուզանդական ուղղափառ եկեղեցունն է, արձագանքը եղել է Հունաց ուղղափառ եկեղեցուց»,- ասաց նա:

Բագրատ Էստուկյանը նաև նշեց, որ տաճարն ինքն իրենով հայ համայնքի համար առանձնապես նշանակություն չունի: «Իհարկե,այն ճարտարապետական առումով կարևոր կոթող է, հայ ճարտարապետ Տրդատն է այն վերակառուցել, բայց անկեղծ, մեզ՝ հայերիս համար այն որևէ նշանակություն չունի»,- նկատել է նա:

Գալով Պոլսո պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի արձագանքին, Բագրատ Էստուկյանը նկատել է, որ այդպիսին է այն եղել, քանի որ պատրիարքը ցանկացել է Թուրքիայի իշխանություններին հաճելին մատուցել. «Նա ձայնակցել է իշխանությունների ցանկություններին, զորակցել է դրանց, ինչը ըստ իս, բացարձակապես սխալ է,- ասաց նա նշելով, որ նման մոտեցմամբ Սահակ Մաշալյանը ոչ մի կերպ չի օգնել հայ համայնքին,- հստակ իրողություն է, որ Հանրապետության հարյուր տարիների գոյության ընթացքում հայ համայնքը երբեք հաճելի չի եղել թուրքական մտքին, մտածելակերպին: Միշտ էլ հայ համայնքը համարել են ներքին թշնամի, որը պետք չէր, որ լիներ, բայց ինչ անեն, որ համաշխարհային դաշնագիրների միջոցով նման իրավունք են ձեռք բերել: Թուրքիայում ստիպված են հայերի գոյության հետ համակերպվել, հանդուրժել այն: Այդ մտքին հաճելի լինելու մարմաջը միայն շողոքորթություն է: Մենք այստեղ ունենք մեր պատմական անցյալը: Թուրքիայի հարյուր տարիների իշխանությունները երբեք չեն հաշտվում մեր գոյության հետ: Մեր գլխով արդեն շատ բան անցել է, արդեն ցեղասպանություն տեսել ենք, արդեն 2.5 միլիոն հայից մնացել է 60000-70000-ը, և եթե դա էլ է դարձել աչքի փուշ, ինչ ուզում են, թող անեն: Բայց դրա անվտանգությունը շողոքորթությունով ապահովելը հաճելի չէ»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1695 անգամ
Լրահոս
Պատերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը․ Աբրահամյան ՔԿ շենքից 590 հազար դոլար հափշտակելու գործով մեղադրյալները դատապարտվել են 4 տարվա ազատազրկման Եկեղեցին երբեք պարզապես պատմական ինստիտուտ չէ, նա կենդանի մարմին է․ Տեր Հեթում Վեհափառը մտադիր է այցելել Իլիա Բ-ի հուղարկավորությանը․ ելքի արգելքի մասով քայլեր են ձեռնարկվում «Պատերազմից առաջ Իրանում էիք, ի՞նչ եք խոսել այնտեղ»․ հարց՝ Պապիկյանին (video) Իրանի դեմ հարվածների հարցում ԱՄՆ-ին և Իսրայելին օգնությունը կհանգեցնի ճգնաժամի սրման. Արաղչի Պարզվում է, որ Փաշինյանն՝ ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը Արագածոտնի բնակիչները՝ Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին (video) Այսքան սպանություններից հետո ինչու՞ հրաժարական չտվեցիք․ հարց՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին (video) Մահացել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարքը ԱՄՆ-ում հայերից կազմված խարդախների խումբ է կալանավորվել Թուրքիան կոչ է արել Իրանին դադարեցնել հարձակումները ռեգիոնի երկրների վրա ԵՄ-ում մտահոգված են հակառուսական որոշ պատժամիջոցներ մեղմացնելու ԱՄՆ-ի որոշմամբ «Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող 39-ամյա կալանավորը փորձել է ինքսպանություն գործել Միայն միասնականությամբ կհաղթենք թշնամուն․ Իրանի հայոց թեմի առաջնորդը շնորհավորել է Նովրուզը Իսրայելը սպանել է հազարավոր մարդկանց․ կասկած չունեմ, որ կվճարի դրա համար․ Էրդողան Թող Փաշինյանը լա՛վ իմանա՝ իրենից հետո էլ կյանք կա ու լավ է լինելու․ Քրիստինե Վարդանյան (video) Քարերը հավաքելու ժամանակը դեռ չի եկել, բայց ինչու՞ եք քարեր նետում, երբ ինքներդ ապակե տանիքի տակ եք Սու՞տ, թե՞․․․․ Սուրեն Պապիկյանի պատասխանն Արման Թաթոյանին (video) Տարեկան 50 մլն-ի թալան․ դուք էս խայտառակ թվերը լսե՛ք․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ի՞նչ խուճապի մեջ է Նիկոլ Փաշինյանը․ Արփինե Սարգսյանի արձագանքը (video) #ՈՒՂԻՂ․ Զատուլինը տվեց Նիկոլի ճիշտ գնահատականը․ սպասեք զարգացումների․ Հայկ Այվազյան (video) Կոռեկտ պահեք ձեզ․Չասեմ՝ ձեզանից քանիսը հերթ էին կանգնում խմբագրությունների առաջ, որ հարցազրույց տային (video) Թեժ բանավեճ Գեղամ Մանուկյանի և Արփինե Սարգսյանի միջև (video) Մարտունի քաղաքում բախվել են «Mazda»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am