Պուտինը կգնա այլ տարածքների վերամիավորման. ԽՍՀՄ փլուզումը՝ «դանդաղ գործողության ական»

Ռուսաստանի Պետդումայում օրինագիծ է ներկայացվել, որը Ռուսաստանի տարածքների օտարումը հավասարեցնում է ծայրահեղական գործունեության՝ էքստրեմիզմի: Այս օրինագծի համահեղինակն է Պետդումայի պետականաշինության և օրենսդրության հարցերով կոմիտեի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը։

Նրա խոսքով՝ «ծայրահեղական գործունեությանը հակազդելու մասին» դաշնային օրենքի հոդվածի այն կետում, որ ծայրահեղականություն է ճանաչում Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականության խախտումը, կավելացնեն «նրա տարածքի մի մասի օտարումը» արտահայտությունը: «Այսպիսով, տվյալ օրենքի տերմինաբանությունը կհամապատասխանեցվի նոր Սահմանադրությանը, որտեղ ամրագրված է տարածքների օտարման արգելքը», - հայտարարել է Կրաշենիննիկովը: Օրինագծի փաթեթն արդեն Պետդումա է մտել։

Պատգամավորներն ասում են, որ այն օրենքի տեսք կստանա արդեն այս ամիս։ Օրինագծով մինչև տասը տարի պատիժ է սահմանվում ամբողջականության խախտման համար և մինչև չորս տարի ազատազրկում դրա մասին կոչեր անելու համար: Սա, իհարկե, նախ և առաջ Ղրիմին է վերաբերում։ Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը, մասնավորապես, հայտարարել է` եթե օրինագիծն ընդունվի, այն նախ և առաջ կտարածվի այն կուսակցությունների և քաղաքական գործիչների վրա, որ կոչ են անում Ղրիմը վերադարձնել Ուկրաինային։

Ռուս պատգամավորի նախաձեռնությունն ուշագրավ է, եթե վերհիշում ենք 2014 թվականը, երբ Ռուսաստանը Ուկրիանային պատկանող Ղրիմը միավորեց Ռուսաստանին, ինչին ի պատասխան Միացյալ Նահանգներն ու եվրոպական պետությունները կոշտ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ` հայտարարելով, որ Ռուսաստանը խախտել է միջազգային նորմերը և պետք է վերադարձնի Ղրիմը Ուկրաինային։

Ռուս պատգամավորները փաստորեն ուզում են, որ Ղրիմի վերադարձի հարցը դուրս գա ռուսական քաղաքական օրակարգից՝ Ղրիմի Ռուսաստանին ապօրինի ճանապարհով միավորելու մասին հայտարարությունը համարժեք լինի հանցագործության։

Ըստ «Ազատության»՝ այս օրինագծի և ընդհանրապես Ռուսաստանի տարածքային ամբողջականության մասին վերջերս ակտիվացած քննարկման հիմքում Ռուսաստանի իշխանությունների մտավախությունն է առ այն, որ Ռուսաստանին կարող է սպառնալ Խորհրդային Միության ճակատագիրը։ Անցած շաբաթ, հիշեցնենք, Պուտինը հայտարարել էր, որ միության կազմից խորհրդային հանրապետությունների դուրս գալու իրավունքի մասին դրույթը սովետական միության Սահմանադրությունում լուրջ հարված էր Ռուսաստանի շահերին։

«Խորհրդային Միությունից հանրապետությունների դուրս գալու իրավունքը դանդաղ գործողության ական էր, Ռուսաստանը պետք է խուսափի նման սխալներից», - նախօրեին «Ռոսիա-24» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Ռուսաստանում անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, ռուսաստանցիների գերակշիռ մասը, պաշտոնական տվյալների համաձայն, կողմ է քվեարկել, և անցած շաբաթ Ռուսաստանի նախագահը ստորագրել է փոփոխությունների փաթեթը. նրանք ուժի մեջ են մտել: Հիմնականը, իհարկե, Պուտինի նախագահական ժամկետների զրոյացումն էր։ Ռուսաստանը փաստացի 2000-ից ղեկավարող Պուտինը մինչև 2036 թվականը Կրեմլում մնալու սահմանադրական իրավունք է ստացել։

Ռուսաստանցի փորձագետները համոզված են, որ հանրաքվեից հետո իշխանությունները ուժեղացնելու են ճնշումը ընդդիմադիրների վրա և ավելի ագրեսիվ ներքին ու արտաքին քաղաքականություն են վարելու։ «Իրականում, Պուտինի վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հավակնություն ունի ՌԴ-ի հետ վերամիավորել նաև այլ տարածքներ, նա, իհարկե, չի խոսում բաց այդ տարածքների մասին, և հիմա Ղազախստանում կամ Բելառուսում մտածում են, թե արդյոք իրենց չեն վերաբերում Պուտինի հայտարարությունները, և արդյոք վտանգված չէ նրանց տարածքային ամբողջականությունը։ Իհարկե, որոշ ժամանակ է սովորաբար անցնում հայտարարություններից մինչև գործողություններ, սակայն ով կմտածեր, օրինակ, 10 տարի առաջ, որ Պուտինը կվերցնի ու Ռուսաստանին կմիավորի Ղրիմը` ուրիշ պետության տարածք, մի պետության, որի տարածքային ամբողջականությունը Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել էր», - «Ազատության» ռուսական ծառայության եթերում նկատել է քաղաքագետ Անդրեյ Կոլեսնիկովը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5785 անգամ
Լրահոս
ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Կրքերը թեժանում են․ Նիկոլ Փաշինյանն արդեն գնում է «նիկոլական» Նարեկ Նալբանդյանի հետևից․ Սուրենյանց (video) Կոռուպցիայի հսկայական աճ․ Փաշինյանի աշխատավարձը բարձրացել է 1 մլն-ով․ ի՞նչ է թաքնված դրա հետևում(video) Փաշինյանն ու Ալիևը իրար պետք է ուրիշ մրցանակ կիսեն․ Իշխան Սաղաթելյան (video) Փաշինյանը գնալու է Մոսկվա առևտրի․ Նյու Յորք այցը խաղաթուղթ է դառնալու իր համար․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան (video) «Իվետա, Թաթա, թ*եմ ես ձեր նամուսին․ էդ ում шրյшն վրա էիք քեֆ անում»․ Նարե Սոսե (video) Սովորելը թարգեք, գնացեք երգելու, համ փողը տեղը կլինի, համ էլ ձեր համար հանգիստ կապրեք. Պիպոյան Եթե Փաշինյանը որոշի հանձնել Տիգրանաշենը,ծառերը կխանգարե՞ն. լրագրողը ՝ Ուժեղ Հայաստանի պատգամավորնին (video) Էրդողանը կոչ է արել անցկացնել ՄԱԿ-ի լայնածավալ բարեփոխում, որը նախատեսում է Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի վերացում Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ստեղծել է աշխատանքային խումբ՝ Հայաստանի՝ իբր աղվանական քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրելու համար Անկախություն՝ առանց պատրանքների. Արտակ Զաքարյան Նավթի գները նվազել են «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Փաշինյանն ընդդիմադիր լիդերներին փակել է մի նպատակով․․․ Սաղաթելյանը փակագծեր է բացում (video) Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով Թեժ պայքար է սպասվում․ արդեն ունենք մեր թեկնածուներին․ գնում ենք հաղթանակի․ Ղահրամանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am