Փաստը մնում է փաստ՝ Հրայր Թովմասյանը հետևողականորեն դիմակայեց Փաշինյանի կառավարության ու «քայլական» մեծամասնության բոլոր ճնշումներին

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ գործադիր իշխանության հետապնդումը, ըստ էության, շարունակվում է: Բոլորին էլ հասկանալի է, որ Ազարյանի դեմ արդարադատության երիտասարդ նախարար Բադասյանի կողմից ԲԴԽ ներկայացված միջնորդության իրական պատճառն այն է, որ դատավորը չի ենթարկվել կառավարչապետի քմահաճույքին և, նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքին վերաբերող հարցով կայացրել օրենքից, այլ ոչ թե օրվա իշխանության ցանկություններից բխող որոշում:

Շատերը կհիշեն, որ մոտ երկու տարի առաջ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը բավարարեց երկրորդ նախագահի դատապաշտպանների միջնորդությունը և վերացրեց նախորդ ատյանի կողմից կիրառված կալանքի որոշումը:

Դրանից հետո Ալեքսանդր Ազարյանի դեմ սկսվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության թիրախավորված հարձակում-հետապնդումը: Դե, իշխանական ֆեյքենֆելդֆեբելների ժայթքումները, իշխանական քարոզչության ակտիվ «տրավլյան» դեռ իրենց հերթին: Պեղեցին Ազարյանի պաշտպանած դիսերտացիան, վրա պրծան չորս կողմից...

Առանձնապես բան դուրս չեկավ: Դատավոր Ազարյանն ինչպես բարձր վարկանիշ ուներ, այնպես էլ պահպանեց դատավորի իր բարձր վարկանիշը ու նաև՝ հարգը: Ավելին, դատավորներին ու դատական համակարգին ավանդաբար վերապահումով վերաբերվող շատ հայրենակիցներ սկսեցին ավելի մեծ հարգանքով վերաբերվել նման դատավորներին, որոնք, չնայած ամեն ինչին, կարողանում են դիմակայել օրվա իշխանության կողմից տարատեսակ, հաճախ նաև՝ ամենաստոր ու ցածր ձևով իրականացվող ճնշումներին: Կհիշեք, իհարկե, որ մի հարձակում էլ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ իշխանությունն իրականացրեց, ի դեպ, էլի՝ խայտառակ լինելով:

Եվ ահա, վաղը, հետմիջօրեին սպասվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի Ալեքսանդր Ազարյանի դեմ կարգապահական վարույթով կայացրած որոշումը: Որքան էլ պարադոքսալ թվա, բայց այդ կարգապահական վարույթի, ավելին, եթե մի տասնյակ էլ նման վարույթ հարուցվի, ապա նաև դրանցով դատավոր Ազարյանը որևէ բան ապացուցելու կարիք չունի: Հակառակը, ԲԴԽ-ն ունի ապացուցելու բան, մասնավորապես, համապատասխանո՞ւմ է այդքան հնչեղ անվանմանը՝ Բարձրագույն դատական խորհուրդ, թե՞ ընդամենը նման գրությամբ լաթ է՝ նետված կառավարչապետի աշխատասենյակի դռան առաջ: Ինչպես Փաշինյանն էր ասում՝ վնգստացո՞ղ են, թե՞ ձայն, դեմք և արժանապատվություն ունեցող:

Դա՝ վաղը կերևա:

Իսկ այսօր, նկատենք, 50-ամյակի առթիվ շնորհավորանքներ է ընդունում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: Ոչ միայն մերձավորների ու ազգականների շնորհավորանքները: Նաև բազմաթիվ անծանոթ մարդիկ, օրինակ, «Ֆեյսբուքի» միջոցով, շնորհավորական մաղթանքներ են հղում՝ ընդգծելով ՍԴ նախագահի քաղաքացիական արիությունը և սկզբունքայնությունը: Ինչ էլ ասվի, փաստը մնում է փաստ՝ Հրայր Թովմասյանը հետևողականորեն դիմակայեց Փաշինյանի կառավարության ու «քայլական» մեծամասնության բոլոր ճնշումներին, այդ թվում՝ իր ընտանքի անդամների, հոր, դստեր, նաև քրոջ դեմ Փաշինյանի ցուցադրական ու նաև չգրված օրենքների ոտնահարմամբ իրականացված հարձակումներին: Ու շարունակում է դիմակայել: Ինչպես նաև ՍԴ այն դատավորները, որոնք հայտնվել են այս իշխանության և նրա հայհոյանք-անեծք ագիտբրիգադների թիրախում:

Բայց Հրայր Թովմասյանը ու ՍԴ դատավորները առաջինները չեն, ովքեր դատական համակարգում, ինչպես ասվում է՝ անմիջականորեն զգացին ժողովրդական, ժողովրդավարական և այլն «թավշապետության» թունավոր «սերը»:

Առաջինը, ում վրա հարձակվեց Փաշինյանական իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանի գործով այն դատավորն էր, ում հրահանգվեց, որ ուզի-չուզի՝ կալանքի որոշում պիտի կայացնի: Այդ դատավորը, ինչպես հայտնի է, տեղի էր տվել ու վազեվազ կայացրել էր գործադիր իշխանության ներկայացուցչի կողմից պահանջած որոշումը: Պարզ ասած, այդ դատավորը պիտանի չէ՝ այստեղ հիշատակվելու, ասենք, նաև՝ դատավոր լինելու համար, քանի որ ուղղակիորեն ենթարկվել է գործադիր իշխանության հրամանին:

Իսկ դատավոր Ազարյանը մնաց իր դատավորական դիրքում և դրանով վաստակել է հարգանքով նշվելու իրավունքը: Առավել ևս, որ առաջինն էր դատական իշխանության ներկայացուցիչներից, որ անհատական խիզախություն ու մասնագիտական բարեխղճություն ունեցավ դիմակայելու համար իշխանության ճնշումներին:

Վրեժ Ահարոնյան

դիտվել է 740 անգամ
Լրահոս
«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ» «Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում… խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Երբ թեման հասնում է նահատակությանը, հարգանքի տուրք մատուցելը դառնում է խիստ «վտանգավոր» ՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է ուկրաինական 173 անօդաչու թռչող սարք Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն են 2019-ին Փաշինյանը Գյումրիին սարեր, ձորեր ու աղքատության կրճատում էր խոստանում (video) Թրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչ «Դուք դատվելու եք», «Տիկին Բաղդասարյան, ինչու՞ ջղաձգվեցի՛ք»․ ԱԺ-ում իրավիճակը թեժացավ (video) Սյունիքում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազ չի լինի Քա՞նի «Շիշ բռնող» կա ՔՊ-ում (video) Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը․ «Հրապարակ» 8 տարի է իշխանության եք․կրիմինալը Երևանի փողոցներում է․ բացահայտեք․ Ռուբեն Մխիթարյանի կոշտ արձագանքը (video) Սուտ խոսողներն ինձանից ձախ են նստած․ Ռուբեն Մխիթարյանի պատասխանի ժամանակ նկատողություն եղավ (video) Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ» Ռուսաստանը Գյումրիում տեղակայված ռազմաբազայիg զnրքերը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել. Գալուզին Ղուկասյանի օրոք 15 000 բնակարան է տրվել, 30 000 դոմիկ՝ ապամոնտաժվել. Մխիթարյանը տեղը դրեց ՔՊ-ականին (video) Պետական ապարատում բունտ է հասունանում․ «Հրապարակ» Գալուզին․ Եվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասները Հասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերը ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am