Արժանավոր քաղաքին՝ արժանի քաղաքապետ. «Հայոց արծիվների» կոչը
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔՎԵԱՐԿԵԼ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՕԳՏԻՆ Երևան քաղաքի ազնվաշուքբնակիչներ, Շուտով հայոց 13-րդմայրաքաղաքը՝ Երևանը, նորքաղաքապետ է ընտրելու: «ՀայոցԱրծիվներ» հայրենասիրականհասարակականկազմակերպության խորհուրդը, կազմակերպության բազմահազար անդամները և անձամբ եսքվեարկելու ենք ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգտին: Մեր դիրքորոշումը հիմնավորված է ու պատճառաբանված, որովհետև վերջին տարիներին ՏարոնՄարգարյանի ջանադիր և պատասխանատու աշխատանքի շնորհիվ Երևանը, հիրավի, դարձել էմիջազգային չափանիշներին համահունչ քաղաք: Կատարված աշխատանքների շրջանակըհսկայական է՝ շրջանցիկ ավտոճանապարհների կառուցում, բակերի ու պուրակներիբարեկարգում, բնակչության շրջանում առողջ ապրելակերպն արմատավորելու համար բազմաթիվխաղահրապարակների կառուցում, մարզադահլիճների վերանորոգում, Շենգավիթ և Կարմիրբլուր հնավայրերը թանգարանային տեսքի բերելու նախաձեռնություններ, քաղաքի արտաքինհարդարման հարցում կարգ ու կանոնի հաստատում, հայոց բանակում ծառայողների ծնողներիայցի պարբերական կազմակերպում սահմանապահ զորամասեր և այլ խնդիրների լուծում, որոնքպահանջում էին ամենօրյա եռանդուն աշխատանք: Հազարամյակների խորքից եկող Երևանը Հայաստանի և աշխարհի ողջ հայությանհպարտությունն է եւ սիրտը, ու նրա արժանապատիվ ընթացքով է նախևառաջպայմանավորված հայոց անկախ պետականության առողջ բաբախյունը: Որպեսզի քաղաքըշարունակի ծաղկել ու բարգավաճել հայ մարդու իղձերին համապասխան, անհրաժեշտ է, որ քաղաքապետն ու քաղաքը նույն կենսագրության շաղախով կապված լինեն միմյանց հետ: Տարոն Մարգարյանն այդ ժառանգության ու տեսակի երեւելի կրողներից է, մեծանուն հայ, ազգային, պետական, քաղաքական գործիչ, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի որդին ու նրագործի արժանավոր շարունակողը: Օրեցօր գեղեցկացող ու բարեկարգվող քաղաքն այսօր էլ բազում հոգսեր ունի, որոնց լուծմանպատասխանատվությունն իր վրա է վերցրել մայրաքաղաքի լուսաբացներն իրաշխատասիրությամբ ու պատասխանատվությամբ ամեն օրն ավետող երիտասարդքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մեր ձայնը տալով Տարոն Մարգարյանին՝ նշանակում է, որ քվեարկում ենք առողջ Երևանի ուԵրևան քաղաքի առողջ բնակչի համար: Վստահելով Տարոն Մարգարյանին՝ մենք վստահությամբ ենք լցվում Երևան քաղաքի վաղվա օրվա հանդեպ: Եվ այդ ամենը՝ քաղաքը մերը համարելու սրտացավությամբ ու նրա ստեղծարար կյանքինակտիվորեն մասնակցելու պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ: Արժանավոր քաղաքին՝ արժանի քաղաքապետ. սա է վերընտրվող քաղաքապետ ՏարոնՄարգարյանի կողքին լինելու «Հայոց Արծիվներ»–ի դիրքորոշումը: Հայրենապաշտորեն՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյան
