Անպայման եկեք. Փաշինյանը այսօր կարևոր խոսակցություն է խոստանում
«Լուսավոր Հայաստանը» Վանաձորի ավագանու նիստերի հարցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան, որի համար ԱԺ պատգամավորների համապատասխան թվով ստորագրություն է հարկավոր, և այդ ստորագրությունները պետք է դնեն ոչ միայն «Լուսավորի», այլև՝ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները։ «Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ «Ելքի» պատգամավորները վստահ չեն, որ «Ծառուկյան դաշինքից» ընտրված պատգամավորները դնելու են իրենց ստորագրությունները ՍԴ դիմումի տակ, և կարծում են, որ սա լակմուսի թուղթ կլինի դաշինքի համար՝ ընդդիմությա՞ն հետ է, թե՞ իշխանության։
