ՄԻԵԴ վճռով կառավարությունը 50000 եվրո կվճարի մահացած զինծառայողի ընտանիքին

ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից ավելի քան 50 հազար եվրո է հատկացնելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարմանը: Այս մասին տեղեկացնում է «Նոյյան տապանը»: Ժամկետային զինծառայող Սուրեն Մուրադյանը 2002 թվականին Ղարաբաղում ծառայության ժամանակ հիվանդացել էր, ապա` մահացել: Եվրոպական դատարանը համարել է, որ խախտվել է զինվորի կյանքի իրավունքը եւ պարտավորեցրել ՀՀ կառավարությանը 50 հազար եվրո փոխհատուցում վճարել Մուրադյանների ընտանիքին: Գումարի վճարումը պետք է իրականացվի մինչեւ մայիսի 24-ը: Այս վճիռը հնարավոր է դարձել զինծառայողի հոր` Հրաչյա Մուրադյանի տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ, ինչի արդյունքում նրա ձեռք բերած անառարկելի ապացույցները հիմք են հանդիսացել նման որոշման համար: Հայաստանի իշխանությունները պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում զինծառայողի մահվան գործով ոչ արդյունավետ քննության համար, այսպես է վերնագրված ՄԻԵԴ վճիռը: ՄԻԵԴ բողոք ներկայացնող հայրը` Հրաչյա Մուրադյանը պնդել է, որ որդին մահացել է սպաների կողմից պարբերաբար բռնությունների կիրառման արդյունքում առաջացած վնասվածքներից, պատշաճ բուժօգնություն չի տրամադրվել, պետությունը չի ապահովել պարտադիր զինվորական ծառայություն անցնող որդու կյանքի իրավունքը: Ընդհակառակը, ամեն ինչ արվել է մահվան հանգամանքները կոծկելու և մեղավորներին թաքցնելու համար: Առաջ են քաշել մահվան անհավանական վարկածներ, կեղծվել են փորձագիտական եզրակացություններ։

դիտվել է 69 անգամ
Լրահոս
ԵԽ պատգամավորները կքվեարկեն «ՀՀ-ի ժողովրդավարական դիմադրողականությանն աջակցող» բանաձևի շուրջ Ես էդ «գժին» ի՞նչ ասեմ. վաղն էլ խորոված փարթի է անում. ամո՛թ ունե՞ս. քաղաքացի (video) Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահի ուղերձը Ալիևը պատժվելու է, էդ օրը գալու է, ես ձեզ խոսք եմ տալիս․ բոլոր կառույցներին դիմելու ենք․ Չալաբյան (video) «Հրապարակ». Ինչքան կեղծ թեզ կար, շրջանառվեց, հիմա խաղաքարտերն են բացում․ Տեր Փառեն Նիկո՛լ, դու վաղը «գերեզմանի վրա» քեֆ ես անելու՞, դու ո՞վ ես. քաղաքացի (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Փաշինանին կանչել էր ասելու՝ չթպրտաս, էդ տարածքի նայողը ես եմ․ Այվազյան (video) «Հրապարակ». ՔՊ-ականները որոշել են երեւանցիներին կաշառել Այլևս ոչինչ չեմ ուզում գրել, պարզապես կասեմ․․․ Պարգև Սրբազանը Արցախում եկեղեցիների ավերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին Դիլիջանի ոլորաններում բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում Ծաղկաձորի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցի բակում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Բոլորը պետք է գիտակցեն՝ Ռոբերտ Քոչարյանը եկավ փրկեց ու լուսավորեց Հայաստանը․ քաղաքացի (video) Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտարարել են փոխադարձ հարվածների մասին Ցեղասպանությունը կանգնեցնելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. Չալաբյան Մեզ կփրկի միայն Ռոբերտ Քոչարյանը․․․ Փաշինյանը մեր տունը, տեղը հանձնել, վաճառել է․ արցախցի (video) Ցեղասպանները չեն ճանաչում կուսակցական պատկանելիություն կամ քաղաքական նախասիրություն․ Սաղաթելյան Կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում Անցյալի ողբերգությունը չպետք է դառնա մշտական բաժանարար պատ. Պոլսո Հայոց պատրիարք Թրամփը մտադիր է Վլադիմիր Պուտինին հրավիրել G20-ի գագաթնաժողովին Նիկոլը էժան լոլիկի դիմաց ուրացավ Հայոց ցեղասպանությունը, մոռացավ 1.5 միլիոնի ճակատագիրը․ Կարապետյան (video) Մեր նահատակների զոհողությունը պարտավորեցնում է հզորացնել հայոց պետությունը․ Կաթողիկոս Վեհափառ Հայրապետը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հոգեհանգստյան կարգ է կատարում (video) Ավարտվել է Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարքի այցը Մայր Աթոռ Նման արարքները չեն ներվում․ Վեհափառ Հայրապետի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am