Ի՞նչ կապ ունի Արգամ Աբրահամյանը Նորաշենի գյուղապետի դեմ իրականացված մահափորձի հետ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանությունն այսօր տեղեկացրեց, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի դեմ իրականացված մահափորձը բացահայտվել է. 4 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Ըստ որոշ տեղեկությունների՝ «Ծառուկյան» դաշինքի անդամ, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը դժգոհ է եղել Նորաշենի գյուղապետ Նորայր Գրիգորյանից՝ քանի որ ապրիլի 2-ի ընտրություններում այս համայնքում ձայների շատ չնչին տարբերությամբ հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Թե ինչ կապ ունի վերը նշվածը գյուղապետի դեմ իրականացված մահափորձի հետ, դեռ պարզ չէ: Տեղեկությունը ճշտելու համար զրուցեցինք Նորաշենի գյուղապետ, ՀՀԿ-ական Նորայր Գրիգորյանի հետ: Պարոն Գրիգորյան, ըստ որոշ տեղեկությունների, «Ծառուկյան» դաշինքի անդամ, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը գոհ չի եղել ձեզնից, որ գյուղում իր օգտին անհրաժեշտ ձայներ չեք ապահովել: Այս մասին ի՞նչ կարող եք ասել, համապատասխանո՞ւմ է իրականությանը: Ես ձեզնից եմ լսում, ես չգիտեմ նման բան, չեմ կարող ասել: Ես Հանրապետական կուսակցությունն եմ ներկայացնում, մեր համայնքի ՀՀԿ-ի տարածքային կազմակերպության նախագահն եմ, ես ինքս ընտրություններին սատարել եմ իշխանությանը: Թե ով ա գոհ, ով՝ դժգոհ, ես չգիտեմ: Դուք Արգամ Աբրահամյանի հետ ընտրություններից առաջ կամ հետո հանդիպե՞լ եք: Չէ, ես նման բան չեմ հիշում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
